Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն առաջարկում է իր ցանցում դիտել «Գահերի խաղը» ամենասպասված հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:06 , 12 Ապրիլ 2019

Ucom ընկերությունն առաջարկում է իր հեռուստատեսային ցանցում դիտել 2019 թ․ գարնան ամենասպասված՝ «Գահերի խաղը» սկանդալային հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը՝ կարևորելով հայաստանյան հեռուստադիտողին աշխարհի մեդիա-նորույթները ճիշտ ժամանակին և առաջինը հրամցնելու գործոնը։

Որակյալ մեդիա-բովանդակության տրամադրման և զարգացման ուղղությամբ Ucom-ն աշխատել է հիմնադրման օրվանից։ Ընկերությունն առաջինն էր Հայաստանում, որ տեղական սպառողին առաջարկեց աշխարհառչակ բրենդների միջազգային վարկանիշային ալիքներն իր ցանցում ինտերակտիվ ռեժիմով դիտելու հնարավորություն՝ հայ հեռուստադիտողին առաջինը ծանոթացնելով Catch-up, time-shift և այլ ինտերակտիվ հնարավորություններին: Ucom-ն առաջինը Հայաստանում գործարկեց «Տեսավարձույթ» (VoD) ծառայությունն այս պահին շուկայի մյուս խաղացողների կողմից առաջարկվող դասական մոդելով:

«Ucom-ը նաև առաջին հայաստանյան ընկերությունն էր, որը Discovery, National Geographic, MTV, Fashion TV և այլ մեծանուն հեռուստամեդիա ընտանիքների ալիքները պաշտոնապես ներկայացրեց իր ցանցում։ Այսօր Ucom-ը հանդիսանում է Discovery Communications թիմի առաջատար գործընկերը և Viasat հեռուստաալիքների ընտանիքի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Վստահ եմ՝ մեր հեռուստասերները մեծագույն հաճույքով կմիանան ամբողջ աշխարհի կինոմաններին և FOX հեռուստաալիքով կդիտեն տարվա ամենասպասված հեռուստաբովանդակությունը։ Վալիերեն լեզվով ասած՝ Valar līs emagon Ucom [Բոլորը պետք է ունենան Ucom] «Գահերի խաղը» բարձր որակով դիտելու համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom-ի հեռուստադիտողները կվայելեն «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնի առաջին մասի պրեմիերան FOX-ի եթերում ապրիլի 15-ին, ժամը 23։00-ին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: