Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն առաջարկում է դիտել ավելի շատ ալիքներ ավելի քիչ վճարով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:08 , 11 Ապրիլ 2019

Մինչև հոկտեմբերի 15-ը՝ 6 ամիս շարունակ Ucom ընկերության հեռուստատեսային ծառայություններից օգտվող բաժանորդները կունենան բացառիկ հնարավորություն մատչելի ամսավճարով թեմատիկ հեռուստաալիքների փաթեթներ ավելացնելու իրենց uTV ծառայությանը։ Առաջարկի շրջանակներում U!TV Select, 3Play Select, 4Play Select, 3Play Lite սակագնային պլաններից և U!TV Մարզային առաջարկից օգտվող, պարտավորությամբ և առանց պարտավորության նոր և առկա բաժանորդներն նախընտրելի առանձին հեռուստաալիքի փոխարեն կկարողանան ավելացնել թեմատիկ ալիքների մի ամբողջ խումբ՝ դրա դիմաց վճարելով ավելի փոքր ամսավճար։

«Այս հատուկ առաջարկը հատկապես այն հեռուստասերների համար է, ովքեր ունեն թեմատիկ նախասիրություններ և կցանկանային խնայել հավելյալ ալիքների համար վճարվող ընդհանուր գումարի մինչև 40%-ը։ Սա հրաշալի լուծում է բոլոր կինոսերների, մանկական կամ սպորտային բովանդակություն նախընտրող մեր հեռուստադիտողների համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Кинохит, Киномикс, Amedia Premium HBO, TV 1000, ViP COMEDY, ViP MEGAHIT, Наше Новое Кино, FOX և Viasat Action TV 1000 ֆիլմերի հեռուստաալիքները ներառող փաթեթի ամսավճարը 1400 դրամ է։ Իսկ О!, TiJi, Cartoon Network, Nickelodeon HD, Рыжий, Карусель և Da Vinci Learning մուլտֆիլմերի հեռուստաալիքներով փաթեթի ամսավճարը 1000 դրամ է։ Սպորտի երկրպագուները կարող են HD որակով դիտել Eurosport 2 HD, Setanta Sport Plus HD, Eurosport 1 HD, Viasat Sport HD և Setanta Sport HD հեռուստաալիքների փաթեթն ամսական ընդամենը 1000 դրամով։ Փաթեթի արժեքը վճարվում է ի լրումն Ucom-ի հեռուստատեսային ծառայության ամսավճարին։

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: