Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը` ստանալով մինչև 45 ԳԲ ինտերնետ ու մինչև 6000 րոպե

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:19 , 05 Հունիս 2019

Ucom ընկերությունը Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

Մասնավորապես, Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կստանան 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև 6 ԳԲ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն։

Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն շփումը մտերիմների հետ, յուրաքանչյուր ամիս ստանալով 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 15 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 10 ԳԲ փոխարեն։ Ունիվերսալ 8000 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն յուրաքանչյուր ամիս կստանան 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 20 ԳԲ փոխարեն։ Իսկ Ունիվերսալ 12500 հետվճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 45 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 30 ԳԲ փոխարեն։

«Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու հնարավորության կարող են օգտագործել ներառված մինչև երկու անգամ շատ րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենտրոնական բանկը թողարկել է Ծովակալ Իսակովի 150-ամյակին նվիրված նոր հուշադրամ

Ծովակալ Իսակովը`Հովհաննես Տեր-Իսահակյան, (1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում Հայաստանի տնտեսության մեջ 10 տարվա ընթացքում կներգրավվի մոտ 1 միլիարդ դոլար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան մանրամասներ է ներկայացրել Ամուլսարի նախագծի մասին:

Ամուլսարի հարցը՝ բոլոր քաղաքական ուժերի օրակարգում

ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ԻՔ, ԼՀԿ, Ժառանգություն և մյուս կուսակցությունների դիրքորոշումը՝ Հնարային հեռուստաընկերության տեսանյութում: