Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ն առաջարկում է «Ամպի չափ ինտերնետ» ձայնային ծառայությունների բաժանորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

19:58 , 28 Օգոստոս 2020

Մինչև հոկտեմբերի 31-ը Ucom ընկերության ձայնային ծառայությունների նոր բաժանորդները, միանալով u Կանխավճարային, ինչպես նաև Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլաններից որևէ մեկին, 24 ամիս շարունակ կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր, քան նախատեսված է ընտրված սակագնային պլանով։

Մասնավորապես u Կանխավճարային ծառայության u1000 սակագնային պլանի նոր բաժանորդները կստանան 4 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ սովորական 2 ԳԲ-ի փոխարեն, u1500-ի բաժանորդները՝ 8 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ սովորական 4 ԳԲ-ի փոխարեն։ u2000 կանխավճարային սակագնային պլանի նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 12 ԳԲ գերարագ ինտենետ սովորական 6 ԳԲ-ի փոխարեն, իսկ u3000-ին միացող բաժանորդները՝ 20 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ սովորական 10 ԳԲ-ի փոխարեն։

Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 2900 հետվճարային սակագնային պլանին միացող նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 14 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 7 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 5500-ն ընտրողները կստանան ամսական 30 ԳԲ գերարագ ինտենետ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 8000-ին միանալու դեպքում ամսական ներառումները կկազմեն 60 ԳԲ սովորական 30 ԳԲ-ի փոխարեն, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս 12500 հետվճարային սակագնային պլանին միանալու դեպքում 24 ամիս շարունակ բաժանորդները կստանան 100 ԳԲ գերարագ ինտենետի փաթեթ սովորական 50 ԳԲ-ի փոխարեն։

«Ի դեպ, կանխավճարային բոլոր սակագնային պլանների, ինչպես նաև Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների և Ամսական բաժանորդագրության գործող բաժանորդները մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը կկարողանան ակտիվացնել առկա «Ինտերնետ 20 ԳԲ» փաթեթը հատուկ գնով`1900 դրամով գործող 6500 դրամի փոխարեն», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Ամպի չափ ինտերնետ» առաջարկի շրջանակներում պարտավորություն կնքելու անհրաժեշտություն չկա: Նաև հիշեցնենք, որ այս պահին առցանց ցանկացած Samsung մոդելի սմարթֆոն գնելիս կանխավճարային բոլոր սակագնային պլանների, ինչպես նաև Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին տրամադրվում է 50 ԳԲ ինտերնետ փաթեթ 30 օր ժամկետով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏՄՊՊՀ-ն հավկիթի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն է իրականացնում

Ուսումնասիրության նպատակն է հավկիթի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Արցախահայության աջակցության նպատակով այս պահին երկու միջոցառում է հաստատված

Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: