Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

Վերադարձ լուրերի բաժին

22:18 , 30 Դեկտեմբեր 2018

«Յուքոմ»-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

***

Այսօր ցանկանում ենք հանրայնացնել «Յուքոմ» հայկական ընկերությանը հուզող մի խնդիր, որի մասին ինքներս ցավով ենք տեղեկացել։ Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեր գնահատմամբ՝ կողմնակալ վերաբերմունքի դրսևորման մասին է, որի արդյունքում որոշումները հարմարեցվում են շարժական կապի շուկայի 60%-ից ավելիին տիրապետող կապի օպերատորին։

Մանրամասնենք՝ ՀԾԿՀ-ն սույն թվականի դեկտեմբերի 12-ին 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ է հայտարարել և, ըստ մեզ, պարտավոր էր նույն պայմանները (մասնավորապես՝ մեկնարկային գին) սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, որին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է և ձեռք է բերել այդ թույլտվությունը՝ դրա դիմաց վճարելով 6,225 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, այդ թույլտվությունը «Յուքոմ»-ին տրվել է բացառապես տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու սահմանափակմամբ (առանց ձայնային ծառայությունների)։

Չունենալով նշյալ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով՝ համապատասխան ռադիոհաճախականություններով (LTE+) աշխատող ցանց է կառուցել (ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ և տեղադրել), ըստ երևույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա։

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել 6,225 մլրդ ՀՀ դրամ, իսկ մյուսի համար այն քառապատիկ անգամ իջեցնել՝ հասցնելով մինչև 1,5 մլրդ ՀՀ դրամ։

Այսօր, պետական բյուջեի միջոցների սղության պայմաններում, երբ յուրաքանչյուր լուման կարևոր է երկրի տնտեսության առողջացման համար, ՀԾԿՀ-ն մի քանի միլիարդ դրամով ցածր գին է սահմանել միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար։ «Յուքոմ» ընկերությունը գտնում է, որ այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով։

Պատմությանն առավել մանրամասն կանդրադառնանք տոներից հետո։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: