Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ի LEVEL UP բաժանորդներն անսահմանափակ կարող են դիտել UMEDIAROOM շարժական TV-ն

Վերադարձ լուրերի բաժին

16:31 , 08 Հուլիս 2021

Այսուհետ Ucom-ի ձայնային ծառայության Level Up կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են առանց մեգաբայթերի սպառման, անսահմանափակ դիտել 55 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածի միջոցով։ Բացի այդ, uMediaroom-ի միջոցով կարելի է ամենուր և անսահմանափակ հետևել ամռան ամենակարևոր ֆուտբոլային իրադարձության՝ ԵՎՐՈ-2020-ի, բոլոր խաղերին։

«Ներբեռնելով uMediaroom հավելվածը՝ Դուք որպես Level Up-ի բաժանորդ, կարող եք ամենուր, առանց գիգաբայթեր հաշվելու դիտել Ձեր սիրելի հաղորդումները, ֆիլմերը, մուլտերը և այն ամենն, ինչ ցուցադրվում է 55 հեռուստաալիքների եթերում։ Այս առաջարկը հատկապես կհետաքրքրի մեր ֆուտբոլասեր բաժանորդներին, ովքեր այս ամռանը ցանկանում են համատեղել ԵՎՐՈ-2020-ի բոլոր խաղերի դիտումը և, օրինակ, ակտիվ հանգիստը բնության գրկում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ uMediaroom-ը հասանելի է թե՛ iOS, թե՛ Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Հավելվածի միջոցով հնարավոր է դիտել մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները (catch-up), ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ և տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար։

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: