Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Վերադարձ լուրերի բաժին

18:23 , 20 Նոյեմբեր 2019

Այսօրվանից Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր ունեն iOS 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, կարող են զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի օգնությամբ։ Դեռևս 2017 թվականից Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար իր ցանցում գործարկել է VoLTE (LTE ցանցում ձայնի փոխանցում) տեխնոլոգիայով զանգեր կատարելու հնարավորությունը, սակայն հեռախոս արտադրող ընկերություններն առ այսօր պատրաստ չէին հայաստանյան շուկայում ներկայանալ Voice over LTE տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոններով։ Նշյալ տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է 2 վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։

«Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ հետևողական աշխատանք է իրականացրել սմարթֆոններ արտադրող մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Apple-ի հետ, որպեսզի Ucom շարժական կապի բաժանորդները վերջապես ունենան հեռախոսներ, որոնք Ucom-ի ցանցում համատեղելի են VoLTE տեխնոլոգիայի հետ։ Ուրախ ենք, որ iPhone նախընտրողներն արդեն ունեն այս հնարավորությունը, և այս ուղղությամբ շարունակելու ենք բանակցել մյուս սմարթֆոն արտադրող ընկերությունների հետ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

IMG_9837

Նշենք, որ Ucom ընկերության LTE ցանցի ծածկույթը ներառում է Հայաստանի ավելի քան 880 բնակավայր: Բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացված օպերացիոն համակարգը Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները և օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։ VoLTE զանգի ընթացքում հեռախոսը կշարունակի տվյալների բարձր արագությամբ փոխանցումը LTE ցանցի միջոցով։ VoLTE տեխնոլոգիայի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլև ձայնի զգալի բարձր որակը։

iphone_volte_ucom_news

Հավելենք, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։ Ի դեպ, որոշ մոդելների վրա նշյալ տարբերակը կարող է գտնվել Settings –> Cellular –> Cellular Plans –> [ընտրել քարտը] -> Voice & Data հաջորդականությամբ։ Դրանից հետո հարկավոր է հավաքել *436#, սեղմել զանգի կոճակը և հետևել հրահանգներին։ VoLTE-ն կակտիվանա թռիչքի ռեժիմն ակտիվացնելու և ապաակտիվացնելու արդյունքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսական համակարգի բարեփոխումների խնդիրը հանրային բարիքի արդար բաշխումը երաշխավորելն է

Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը:

Առողջության ապահովագրության համար այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք կա

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել:

Պետական պարտքը տարեվերջին կլինի կանխատեսվածից ցածր

Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: