Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն արդեն հասանելի է Ռուսաստանի Tele2 օպերատորի սպասարկման սրահներում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:12 , 04 Հուլիս 2019

Այսուհետ Ռուսաստանում բնակվող և դեպի Հայաստան հաճախակի զանգող հաճախորդները հնարավորություն ունեն միանալու «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին նաև ռուսաստանյան Tele2 օպերատորի սպասարկման սրահներում։

«Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի և Aiva Mobile-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայաստանում գտնվելիս բաժանորդները կօգտագործեն հայկական համարը «Ունիվերսալ Պլյուս» hետվճարային սակագնային պլաններից մեկով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի:

Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձ հաստատող փաստաթուղթ։ Օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում:

«Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ սպասարկման սրահները՝ https://www.aiva-mobile.ru/connect/store։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։