Invalid username or password
Այսուհետ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններից օգտվել ցանկացող առանձնատների բնակիչներն ավելի հեշտ ընթացակարգով, ավելի մատչելի սակագներով և անհատական մոտեցման հնարավորությամբ կմիանան Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցին։ Ucom-ի հեռուստատեսային, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետի ծառայությունները դարձել են առավել հասանելի առանձնատների բաժանորդների համար։
Մասնավորապես՝ մինչև 100 մետր օպտիկամանրաթելային մալուխով միացման դեպքում առանձնատան բաժանորդը կվճարի 15 000 դրամ միասնական սակագինը, որից հետո յուրաքանչյուր 1 մետրի համար կվճարի 200 նախկին 400 դրամի փոխարեն։ Ավելին, uMix M կամ uMix L փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում 15 000 դրամ միացման սակագինը չի գանձվի։
«Այսուհետ Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացումները ոչ միայն պարզեցված ընթացակարգով և ավելի մատչելի սակագներով կիրականացվեն, այլև յուրաքանչյուր բաժանորդի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Լրացրե՛ք միացման հայտն առցանց` ucom.am/private հղումով», – թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ առանձնատների բնակիչները կարող են Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններին միանալու հայտը լրացնել ինչպես առցանց, այնպես էլ Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում։ Միացումը կկատարվի մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհատական չափագրման և հաշվարկի հիման վրա։
Դիտումներ 366
2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: