Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի նոր հեռուստատեսային պորտալը հեղինակել են հայ մասնագետները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:04 , 03 Մայիս 2019

Ucom ընկերությունը, հավատարիմ մնալով նախապատվությունը տեղական արտադրողին տալու և տեղական լուծումներով առաջնորդվելու իր սկզբունքին, փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով։

Ucom-ի հեռուստատեսային ծառայության օգտատերերն արդեն նկատել են նոր պորտալի ինտերֆեյսի փոփոխությունը, որի UX (օգտատիրոջ փորձառություն) և UI (օգտատիրոջ ինտերֆեյս) բարելավման մասով կատարված աշխատանքի արդյունքում uTV բաժանորդներն ունեն ավելի արագ և սահուն աշխատող հարմարավետ պորտալ։ Օրինակ՝ «Սերիալներ» բաժնում հեռուստաբովանդակությունը ցուցադրված է հորիզոնական ցանկի տեսքով և ունի նոր ներքին էջ, որտեղ միաժամանակ երևում են տարբեր եթերաշրջաններն ու դրանց մասերը։ Ակներև են փոփոխությունները նաև «Տեսավարձույթ» բաժնից օգտվող հեռուստասերների համար, քանի որ բաժնում փոխվել է կատեգորիաների և ֆիլմերի պատկերման տրամաբանությունը, ինչպես նաև ավելացել է որոնման հնարավորությունը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում մենք ինքներս ունակ ենք տեղական լուծումներ առաջարկել՝ որակյալ մեդիա-բովանդակությունը վերջնական սպառողին առանց որակի կորստի ներկայացնելու համար։ Նոր պորտալը պարզապես փոփոխված դիզայն չէ, այն ֆանտաստիկ հնարավորություն է ընձեռում ապագայում խիստ դինամիկ արտապատկերում և 4K որակի տեսաշար ստանալու համար։ Նոր տեխնոլոգիայով գրված պորտալն ընդլայնում է նաև ծրագրավորողների գործունեության դաշտը՝ հարթակ դառնալով այլ նորարարական լուծումների, հավելվածների և գործառույթների ավելացման համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բարելավվել է համակարգի ընդհանուր որոնման գործառույթը, և հիմա որոնման արդյունքները ցուցադրվում են մեկ ընդհանուր էջում՝ առանձին երևացող համապատասխան ենթաէջերով (Տեսավարձույթ, Ալիքներ, Հաղորդումներ և այլն):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: