Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Վերադարձ լուրերի բաժին

16:51 , 20 Օգոստոս 2019

Օգոստոսի 20-ից Ucom շարժական կապի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները uMediaroom շարժական հեռուստատեսությունից օգտվելիս չեն վճարի սպառված մեգաբայթերի համար: Ծառայությունից հնարավոր է օգտվել՝ բաժանորդագրվելով առաջարկվող 3 սակագնային պլաններից մեկին՝ Basic, Standard կամ Premium և անվճար վայելելով այն առաջին 1 ամսվա ընթացքում: Ընդ որում առաջին ամիսն անվճար է։ Սակագնային պլանների արժեքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Բաժանորդագրություններ» բաժին:

«Մինչ այսօր տվյալ պայմաններով uMediaroom հավելվածից կարող էին օգտվել միայն Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանի բոլոր բաժանորդները։ Իսկ այսօրվանից Ucom շարժական կապի ձայնային ծառայության ցանկացած բաժանորդ կարող է ներբեռնել uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը և դիտել 80-ից ավելի բարձրորակ հեռուստաալիքներ՝ չվճարելով սպառված մեգաբայթերի համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ներբեռնելով uMediaroom շարժական հեռուստատեսության հավելվածը Google Play-ից կամ App Store-ից, Ucom շարժական կապի բաժանորդները հնարավորություն են ստանում դիտել ավելի քան 80 տեղական և միջազգային հեռուստաալիքներ, ստեղծել նախընտրելի ալիքների ցանկ, տեղադրել հիշեցումներ սիրելի հաղորդումների համար և Catch Up գործառույթի շնորհիվ վայելել մինչև 2 օր առաջ հեռարձակված հաղորդումները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: