Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ի գլխավոր տնօրենն ամփոփել է տարին

Վերադարձ լուրերի բաժին

19:29 , 23 Դեկտեմբեր 2020

Տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն ամփոփել է 2020 թվականը՝ նշելով, որ այն բարդ էր թե՛ համաշխարհային, և թե՛ հայաստանյան տնտեսվարողների համար։ Որպես ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական կառույց Ucom-ը նախ պետք է ադապտացվեր COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, ինչը պատվով կատարել է։ Ի դեպ, մի շարք վաճառքի և սպասարկման կենտրոններ (Աշտարակ, Ալավերդի) հակահամաճարակային կանոնների պահպանման համար ստացել են «Պատասխանատու տնտեսվարող» որակումը։ Ապրիլին հաջորդել է ընկերության ներսում առաջացած ճգնաժամանային իրավիճակը, որը հաղթահարվել է աշխատակիցների, բաժանորդների և գործընկերների ջանքերով ու աջակցությամբ։ Պատերազմն, անշուշտ, առավել ուժգին հարվածն է հասցրել բոլոր տնտեսվարողներին։ «Ucom-ը, ինչպես ցանկացած ընտանիք, ունեցել է իր կորուստները, որոնցից ամենացավալին՝ բանիմաց, արհեստավարժ, երիտասարդ մասնագետների կորուստն է», – նշել է Արա Խաչատրյանը։

Այնուամենայնիվ, գիտակցելով օրվա հրամայականը, ընկերությունը կենտրոնացել է կրթական նախագծերի վրա։ «Սեյվ դը չիլդրեն», «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի բազմաթիվ նախագծերի շրջանակներում Ucom-ը տրամադրել է կապի ծառայություններ, գաջեթներ։ Բացի այդ գործակցել է ԿԳՄՍ նախարարության հետ՝ ընկերության բոլոր բաժանորդներին տրամադրելով տասնյակ կրթական ռեսուրսների անվճար հասանելիություն։

IMG_0641
Ucom-ը ջանացել է աջակցել նաև Հայաստանի մի շարք փոքր ու միջին տնտեսվարողներին՝ իր բաժանորդներին պատմելով նրանց մասին։ Նախագիծն անվանվել է #թևութիկունք։ Այդ նախագիծն իրականացնելու համար ներդրվել է ընկերության մարքեթինգային, ֆինանսական ու մարդկային ներուժի մի մասը։

Ընկերության գլխավոր տնօրենը խոսել է նաև 2021 թվականին պլանավորվող աշխատանքների մասին։ 2021-ին նախատեսված է ամբողջությամբ արդիականացնել շարժական ցանցը, որպեսզի հետագա տարիներին ընկերությունը պատրաստ լինի 5-րդ սերնդի ցանցի լիարժեք գործարկմանը։ Արդեն իսկ հունվարին ֆիքսված կապի բաժանորդներն էական փոփոխություն կտեսնեն տրամադրվող ծառայությունների որակի ու կայունության մեջ։ Նորացված թիմով ընկերությունը պատրաստվում է հանդես գալ նաև մրցակցային կոմերցիոն առաջարկներով։

Ճեպազրույցի ավարտին Արա Խաչատրյանը հիշեցրել է, որ այս պահին գործում են առաջարկներ թե՛ շարժական, և թե՛ ֆիքսված կապի բաժանորդների համար, ինչպես նաև գործում է առցանց ապառիկի հնարավորությունը Ucom-ի ինտերնետ խանութում։ «Բոլորիս մաղթում եմ խաղաղ ու բարի 2021 թվական։ Ի գործ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: