Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի բաժանորդներն անվճար կդիտեն «Հին արքաներ» պատմական դրաման

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:36 , 14 Փետրվար 2019

Այսուհետ Ucom հեռուստատեսության բաժանորդները կարող են «Տեսավարձույթ» բաժնում անվճար դիտել «Հին արքաներ» պատմական դրամայի 24 մասերը, որն առաջին անգամ 2016 թ․ հեռարձակվել է բացառապես Ucom ցանցում ցուցադրվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում։ Նախաքրիստոնեական դարաշրջանում ծավալվող պատմությունը ցուցադրվել է նաև 2018 թվականին Արմենիա հեռուստաալիքի եթերում։

«Հավատարիմ լինելով հայկական որակյալ հեռուստաարտադրանքի ստեղծմանն ու առաջխաղացմանն աջակցելու գաղափարին՝ Ucom-ը նաև նվազեցրել է հատուկ Արմենիա Պրեմիում հեռուստադիտողների համար ստեղծված տեսաբովանդակության թվով 11 նախագծերի դիտման գինը։ Այժմ «Տեսավարձույթ» բաժնում վերջին տարիների հայկական հեռուստաարտադրանքի մեկ էպիզոդի դիտման գինը սահմանվել է 100 դրամ նախկին 200, 250 կամ 300 դրամի փոխարեն», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք, որ Ucom-ի բաժանորդները կարող են 100 դրամով դիտել մասնավորապես «Միլիոնը թակարդում», «Նվագախմբի երեխաները», «Հետհաշվարկ», «SOS. փրկենք մեր հոգիները», «Stand Up» (1 և 2-րդ եթերաշրջան), «Թունավոր սեր», «Դեպի երազանք», «Ես տեսնում եմ», «Ցանկալի փեսացուն», «Մենչ չելենջ» և «Գնված երջանկություն» նախագծերի յուրաքանչյուր էպիզոդը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։