Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի բաժանորդները կվայելեն Արցախում ռոմինգի նվազեցված սակագները

Վերադարձ լուրերի բաժին

14:08 , 03 Օգոստոս 2019

Ucom ընկերության շարժական կապի բաժանորդներն Արցախում կօգտվեն մշտապես կապի մեջ մնալու հնարավորությունից ռոմինգի նվազեցված սակագներով։ 2019 թ․ օգոստոսի 1-ից Արցախում ճամփորդելիս Ucom ընկերության բաժանորդները կվայելեն ռոմինգի հետևյալ նվազեցված սակագները․ դեպի Հայաստան և տեղական զանգերի համար կգործի 38 ՀՀ դրամ/րոպե սակագինը, մուտքային զանգերի համար՝ 25 ՀՀ դրամ/րոպե, և կարճ հաղորդագրությունների սակագինը կկազմի 40 ՀՀ դրամ/SMS։

«Մինչ այդ գործող սակագների փոփոխությունը հնարավոր դարձավ Արցախում ռոմինգի սակագների վերանայման և արդյունքում՝ նվազեցման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակիցների միջև քննարկումների արդյունքում։ Այդ աշխատանքային խումբը ձևավորվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով, ՀՀ ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ, իսկ մասնակիցների թվում ընդգրկված էին Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության, Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի և Հայաստանում գործող բոլոր օպերատորների ներկայացուցիչները», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերությունը մեծագույն պատրաստակամությամբ է մասնակցել քննարկմանը և համաձայնել է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որոնք ուղղված կլինեն ռոմինգի սակագների հետագա նվազեցման նպատակով՝ համապատասխան իրավական կարգավորումներում փոփոխություններ կատարելուն։ Ucom ընկերությունը նաև պատրաստ է աջակցել սակագնային կարգավորման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները սահմանելու գործընթացին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սփյուռքի ներդրողը պետք է մտածի Հայաստանում շահույթ ստանալու մասին

«Մենք առաջիկա տարիներին Հայաստանում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրերի ճանապարհներ, նորոգելու ենք դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ: Բայց սա չի նշանակում, որ սփյուռքն անելիք չունի»,- Նիկոլ Փաշինյան:

Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

«Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», – նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

«Պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից և լինենք ազնիվ». ՀՀ վարչապետը` Ամուլսարի մասին

«Ես երբեք չեմ դրել հանքը բացելու կամ չբացելու խնդիր»,- Նիկոլ Փաշինյան: