Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ի աջակցությամբ Հայաստանում ներդրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում

Վերադարձ լուրերի բաժին

13:57 , 20 Փետրվար 2018

Լուսանկարը՝ itTrend.am-ի

Ucom-ի աջակցությամբ ներդրվող հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։ Այս առիթով փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) ընթացքում կնքվել է համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ։

Ավելին, Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA Տնօրենների Խորհրդի անդամ: Քանի որ մի քանի օրից Հնդկաստանում անցկացվող WCIT-ի էստաֆետը փոխանցվելու է Հայաստանին, Ա. Եսայանը ներկայացրել է WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

«Մի պահ պատկերացրեք, որ ՏՀՏ ոլորտի համաշխարհային գուռուները, ժամանակակից «ստիվջոբսերը» մի օր հայտնվեն Հայաստանում, ի՜նչ ներդրումներ կարելի է ներգրավել երկիր, ի՜նչ աստիճանի հնարավոր է աշխուժացնել մեր երկրի բիզնես միջավայրը, ի՜նչ կարևոր միջնորդ կարելի է հանդիսանալ Արևմուտքի և ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև, որքա՜ն կբարձրանա մեր երկրի միջազգային վարկանիշը», – նշեց Ալեքսանդր Եսայանը։

«Ucom-ը կարևորում է ՏՀՏ ոլորտի աշխուժացմանն ուղղված բոլոր քայլերը և շատ ոգեշնչված է «Արմաթ» լաբորատորիաների գաղափարի լիցենզավորմամբ։ Հայաստանից կարտահանվի ոչ միայն 10 տարեկանից ինժեներական կրթություն ստանալու գաղափարը, այլև հայկական սարքավորումները՝ եռաչափ տպիչներ, շաղափային հաստոցներ, ռոբոտաշինության համար նախատեսված առանձին մասեր և այլն», – մանրամասնեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ (լուսանկարներ)

Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից:

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը