Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական

Վերադարձ լուրերի բաժին

20:26 , 22 Հուլիս 2019

Հուլիսի 1-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբար, որի առաջին մասը նախատեսված էր 10-13, իսկ երկրորդը՝ 14-17 տարեկան երեխաների համար։ Ընդհանուր առմամբ ճամբարը հյուրընկալեց ավելի քան 400 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից։ Ճամբարին մասնակցող աշակերտների թվում կային նաեւ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ժամանած պատանիներ։

Հուլիսի 10-19 կայացավ ճամբարի երկրորդ մասը՝ նախատեսված 14-17 տարեկան երեխաների համար։ Վերջինիս մասնակցում էր 200-ից ավելի աշակերտ և 13 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից։

«Արմաթ» տեխնոճամբարի այս փուլում դպրոցականները սովորեցին RaspberryPi հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ՝ օգտագործելով Python ծրագրավորման լեզուն, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին հավաքել եւ ծրագրավորել ռոբոտ կոնստրուկտորներ: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու Robotex Armenia մրցույթի չափանիշներին համապատասխանող եւ խնդիրներին լուծում գտնող ռոբոտ։

Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից, ինչպես առաջին հոսքի ընթացքում, այնպես էլ այս անգամ ճամբարը ներառում էր մշակութային, սպորտային եւ ժամանցային բաղադրիչներ։ Երեխաներին այցելեց «Շտիգեն Քիդս» նախագծի ղեկավար Անի Աղաջանյանը, ով վերոնշյալ ծրագրի շրջանակներում վերականգնվող էներգիայի վերաբերյալ դասախոսություն ներկայացրեց։

«Արմաթ» տեխնոճամբարի այս փուլի ավարտին եւս տեղի ունեցավ եզրափակիչ մրցույթ, որի ընթացքում թիմերը պետք է լուծեին հետևյալ խնդիրները. ռոբոտը պետք է հետեւեր ճանապարհային հետագծերին, վերցներ պայմանական աղբարկղը և տեղադրեր այն ռոբոտի ձեռքի միջոցով, պայմանանական կայանում իրականացներ հատկացված վայրերում և անցներ լուսացույցով հագեցած խաչմերուկը՝ կանաչ լույսի առկայության դեպքում։ Խնդիրը պետք էր լուծել միայն ավտոմատ կառավարմամբ. թիմը մեկնարկից հետո չպետք է միջամտեր ռոբոտի կառավարմանը։ Օգտագործվել էին Arduino և ՍեՌոբ հարթակները, C++ ու Snap ծրագրավորման լեզուները։

«Այստեղ կան ընդամենը մեկ ամիս «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հաճախած սաներ, ովքեր ունակ են ԲՈՒՀ-ական բարդության խնդիրներ լուծել։ Իրենց տարիքում մենք միայն երազել կարող էինք սեփական ձեռքով ռոբոտներ ստեղծելու ու ծրագրավորելու մասին, իսկ հիմա թե՛ աղջիկները, թե՛ տղաները Ucom-ի աջակցությամբ ինժեներական գիտելիքներ և ստեղծարար հմտություններ ձեռք բերելու հնարավորություն են ստացել, ինչը չի կարող չուրախացնել», – նշել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Մրցույթին մասնակցած 13 թիմերից հաղթող ճանաչվեց 6-րդ թիմը, որի կազմում կային սաներ Ագարակի, Աշնակի, Արտենու, Ռանչպարի, Արագածի Արմաթ ինժեներեկան լաբորատորիաներից։ Թիմի պատրաստած ռոբոտը կարողացավ լուծել դաշտում առկա գրեթե բոլոր խնդիրները և հավաքեց ամենաշատ միավորները, ինչից հետո Ucom ընկերության կողմից թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Հայկ Սարգսյանն Աշնակից ստացավ էլեկտրական ինքնագնաց (սկուտեր), իսկ թիմի խմբավարը ՝ ջոկատավար Սլավիկ Իսրաելյանը՝ պլանշետ։

IMG_4061

Երկրորդ հորիզոնականում չնչին միավորների տարբերությամբ աչքի ընկավ 13-րդ ջոկատը, որտեղ հավաքված էին Արմաթի սաներ Նորատուսի ու Գավառի լաբորատորիաններից։ Թիմում աչքի ընկած լավագույն սան Վահե Դավթյանը Ucom ընկերության կողմից ստացավ խելացի ժամացույց, իսկ թիմի մյուս անդամները՝ 16 ԳԲ ծավալով հիշողության սարքեր ԱՏՁՄ կողմից։ Երկրորդ թիմը խնդիրը լուծել էր Arduino (C++) հարթակի միջոցով և լավագույնն էր կատարում խաչմերուկների անցումը։

Ճամբարին մասնակցում էին հետևյալ համայնքների դպրոցականները՝
Երևան, Արմավիր, Ռանչպար, Նորակերտ, Դամալա, Քարվաճառ, Արտենի, Ագարակ (Սյունիք), Ագարակ (Արագածոտն), Մաստարա, Աշնակ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիլիջան, Սոթք, Ճամբարակ, Գավառ, Նորատուս, Ակունք, Գյումրի, Սարատակ, Հայկավան(Շիրակ), Վահրամաբերդ, Հադրութ, Քաջարան, Կովսական, Ասկերան, Մարտակերտ, Սոս, Լորուտ, Արևածագ, Մեծ Այրում, Վանաձոր, Այգեպար, Չորաթան, Իջևան, Արտաշատ, Հարթավան, Լուսագյուղ, Բերձոր, Մարտունի (Արցախ), Իշխանաձոր, Վարդենիս, Դրախտիկ, Վահան, Կաթնաղբյուր, Ապարան, Բերդավան, Ներքին Ծաղկավան, Լուսագյուղ, Հարթավան, Հեշտիա (Ջավախք), Թումանյան:

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացմանն աջակցել են՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունը, «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը, Ucom ընկերությունը, «Սահման» ՀԿ-ն, «Արցախբանկ» ընկերությունը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը, Հայ կրթական հիմնարկությունը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, Նազարյան կրթական հիմնադրամը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների կողմնակից է

Նախագահը կողմնակից է բնությանը վնաս չտալուն և տնտեսական ու զբոսաշրջային հստակ ծրագրեր ունենալուն:

Կոնվերս Բանկը շարունակում է պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիան

Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Շինարարական, մեքենաշինական և սարքաշինական կազմակերպություններն էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց խնդիրները

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։