Invalid username or password
Օգոստոսի 17-ին Ucom ընկերությունը վճարել է 6,875,000 ՀՀ դրամ և 93,750 ԱՄՆ դոլար կորպորատիվ պարտատոմսերի հերթական արժեկտրոնները։ Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։
Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է հետևյալ հղումով։
Դիտումներ 1985
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: