Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը 105 մլն դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար

Վերադարձ լուրերի բաժին

18:02 , 31 Հուլիս 2020

Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար։

Ucom-ի թիմի գնահատմամբ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության համար։

Հաշվի առնելով, որ Ucom-ի հազարավոր բաժանորդներ կցանկանային խուսափել տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած սթրեսից և գուցե փոքր կհամարեն անհատական սահմանաչափերը (ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդին ըստ սակագնային պլանի կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ), ընկերության անձնակազմը 105 մլն ՀՀ դրամի տնօրինման վերաբերյալ մի առաջարկ ունի։ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի՝ Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի արդյունքների հիման վրա։ 1004 կարճ համարից բաժանորդները հարց կստանան՝ արդյոք ցանկանում են, որ 105 մլն ՀՀ դրամն ամբողջապես տրամադրվի բաժանորդներին (յուրաքանչյուրին՝ 500-2000 դրամ ըստ սակագնային պլանի), թե այդ գումարը նպատակահարմար են գտնում Ucom-ի բոլոր բաժանորդների անունից փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով հիմնադրամի գործունեության ուղղությունը և արդիականությունը։ Վերջնական որոշման վերաբերյալ Ucom-ը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: