Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գործակցության հուշագիր են ստորագրել

Վերադարձ լուրերի բաժին

18:11 , 05 Ապրիլ 2021

Ս․թ․ ապրիլի 5-ին Ucom ընկերության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջև գործակցության հուշագիր է ստորագրվել։ Հուշագրի ստորագրման նպատակն է ՀԱՕԿ-ի կողմից Տոկիո 2020 օլիմպիական խաղերի համատեքստում կազմակերպվող և իրականացվող ծրագրերի, նախագծերի և միջոցառումների շրջանակում գործակցությունը։ Ըստ հուշագրի Ucom ընկերությունը ֆինանսավորելու է ՀԱՕԿ-ի կողմից Օլիմպիական խաղերի կապակցությամբ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։

«ՀԱՕԿ-ի հետ մեր ընկերությունն աշխատել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի առնչությումբ։ Տոկիո 2020-ի շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքն էլ, վստահ եմ, որ բեղմնավոր կլինի։ Ucom-ը մեծ պատրաստակամությամբ է աջակցում հայկական սպորտին և միջազգային ասպարեզում մեր երկրի մարզիկների ներկայացվածությանը։ Մենք լիահույս ենք, որ Տոկիոյում նրանք լուրջ ձեռքբերումներ կունենան», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Խոսելով հուշագրի շրջանակում պլանավորված աշխատանքի մասին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ասել է․ «Մեզ համար կարևորն այն է, որ այս շրջանում Հայաստանում բոլոր հայերս պետք է համախմբված լինենք: Ուրախ ենք, որ համագործակցում ենք Հայաստանում մեծ հեղինակություն ունեցող և հենց հայկական կազմակերպության հետ»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: