Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը՝ Հայաստանի և Արցախի աշակերտների առաջնորդական հմտությունները զարգացնելու համար

Վերադարձ լուրերի բաժին

13:01 , 10 Օգոստոս 2021

Օգոստոսի 1-ից մեկ ամիս ժամկետով Ucom ընկերությունը տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ 550 քարտ Հայաստանից և Արցախից «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարին մասնակցող աշակերտներին: Այս ծրագիրն իրականացվում է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից:

02

«Դպրոցը համալիր միջավայր է. պատերից դուրս, տանը, թե համացանցում մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի մեր երեխաներն առավելագույնս բացահայտեն իրենց տաղադն ու ներուժը: Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարը հենց այդ հարթակն է։ Մենք հավատացած ենք, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտներն ունեն դրանք բացահայտելու ողջ կարողությունը։ Մեզ միայն մնում է նրանց ապահովել ճիշտ գործիքակազմով և ուղղորդմամբ։ Սակայն դա մեզ մենակ չի հաջողվի՝ առանց այնպիսի աջակիցների, ինչպիսին է մեր վաղեմի գործընկեր Ucom-ը», – ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

03

«Շարունակում ենք մեր վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպությանն աջակցել հանրակրթական հնարավորությունների ապահովման գործում: Ուրախ եմ, որ «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարի մասնակիցներն ունեն հասանելիություն այս ծրագրի զանազան նյութերին՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

04

Հավելենք, որ այս դասընթացների արդյունքում աշակերտները կներկայացնեն 120 ծրագիր, որոնք կխթանեն սեփական գյուղի կամ քաղաքի նկատամամբ երեխաների քաղաքացիական պատասխանատվությունը և դրական փոփոխությունները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: