Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործակցում են հանուն առցանց կրթվելու հնարավորության

Վերադարձ լուրերի բաժին

16:58 , 24 Օգոստոս 2020

Այս ամառ Ucom-ը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ գործակցությամբ մեկնարկել է «Աշակերտական առաջնորդության» 3-շաբաթյա առցանց ճամբարը, որի նպատակն է աշակերտների շրջանում խթանել իրենց համայնքների զարգացման գաղափարների հոսքը, սերմանել քաղաքացիական պատասխանատվություն և կապ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների հետ։ Ucom-ը Հայաստանի 24 համայնքներից 370 ճամբարականի մասնակցության համար տրամադրել է ինտերնետ հասանելիությամբ SIM-քարտեր։

Ճամբարի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ucom-ի գործադիր ղեկավարների մասնագիտական զարգացման առցանց դասընթացներին և խմբերով աշխատել իրենց համայնքների կարիքներից բխող «Համայնքային ներազդեցության» ծրագրերի մշակման վրա։ Աշակերտական բազմաթիվ ծրագրերից Ucom-ը ֆինանսավորելու է Արմավիր մարզի Բագարան համայնքի աշակերտների համայնքային ներազդեցության ծրագրի իրականացումը։ Բագարանի միջնակարգ դպրոցի աշակերտներն առաջարկում են հիմնել թանգարան և իրենց կողմից մշակված կայք, որոնց միջոցով երեխաները պատրաստվում են ներկայացնել տեղական մշակութային ժառանգությունը։

«Այս վերջին ամիսներին Ucom-ը դժվարությամբ է ընտրել բոլոր նոր նախագծերն ու ծրագրերը, որոնց պետք է մասնակցի։ Սա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ նաև COVID-19-ով, բայց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի այս ծրագրի իրականացմանը չէինք կարող չաջակցել։ Պետք էր ուղղակի տեսնել մեր ղեկավար անձնակազմի ոգևորությունը, որով դասընթացներ վարեցին՝ աշակերտների հետ կիսվելով իրենց փորձով ու գիտելիքով։ Շնորհակալ եմ թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին՝ այս հնարավորությունն ընձեռելու համար, և թե՛ մեր գործընկերներին՝ ինտերակտիվ առցանց դասընթացները կազմակերպելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Մարտից ի վեր, Հայաստանի կրթական ոլորտն անցավ էական փոփոխությունների միջով, երբ հարյուրավոր աշակերտներ զրկվեցին ուսումը շարունակելու հնարավորությունից։ Երախտապարտ ենք Ucom-ին` COVID-19-ի և թվային միջոցների սղության պատճառով ստեղծված բացը լրացնելու նպատակով մեր աշակերտներին ինտերնետ հասանելիությամբ ապահովելու համար», – ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռուիզ Կլարկը։

«Աշակերտական առաջնորդության առցանց ճամբար»-ին աջակցելը Ucom-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջև հաստատված գործակցության բաղադրիչներից է։ Հիմնադրամի նպատակն է Հայաստանի և Արցախի աշակերտներին ապահովել հավասար կրթական հնարավորություններով։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է տաղանդավոր մասնագետների, ովքեր երկու տարով տեղափոխվում են դասավանդելու համայնքներում, իսկ Ucom-ը մասնակիցներին տրամադրում է ինտերնետ հասանելիություն և սմարթֆոններ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: