Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

UCOM-ը փորձարկում է մինչև 1 գբիթ/վրկ. արագությամբ ցանցը

Վերադարձ լուրերի բաժին

15:12 , 20 Մարտ 2021

Հայաստանում ամենաարագ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը որոշ հասցեներում փորձարկում է մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետի, ինչպես նաև Wi-Fi 6 նորագույն ստանդարտով աշխատող մոդեմների հնարավորությունները՝ բաժանորդներին առաջարկելով ներկայիս առավելագույն արագությունից մոտ 10 անգամ ավելին։ Այս պահին փորձարկումն իրականացվում է առաջին բաժանորդների բնակարաններում: Հետագայում նոր արագությունների աշխարհագրությունը կընդլայնվի։

DSC03496

Մինչև 1 Գբիթ/վրկ արագություն ապահովող ցանցին առաջինը միացել է Հասմիկ Հաջաթյանը, ով 6 ամիս անվճար կօգտվի uMix Լ փաթեթի ներառումներից։ Մասնավորապես՝ գերարագ ինտերնետին ի լրումն, բաժանորդը կվայելի 200-ից ավելի հեռուստատեսային ալիքների բովանդակությունը և կօգտվի ֆիքսված հեռախոսակապից։

4

«Ուրախ եմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում ամենարագ կապն իմ տանն է։ Ucom-ի աշխատակիցներին պարբերաբար կհայտնեմ օգտագործման փորձառությանս մասին», – ասել է Հասմիկ Հաջաթյանը։

Ի դեպ, այսօրվանից, ձեռք բերելով նորագույն՝ Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմներ, Ucom-ի թե՛ նոր, թե՛ առկա բաժանորդներն իրենց գործող փաթեթների շրջանակում կվայելեն Wi-Fi թողունակության առավելագույն հնարավորությունները։ Wi-Fi 6 միջազգային ստանդարտը մշակվել է ամբողջ տան, բնակարանի կամ գրասենյակի տարածքում առավել կայուն ազդանշան, ավելի մեծ արագություն և միևնույն Wi-Fi ցանցի միջոցով աշխատող բազմաթիվ սարքավորումներ ինտերնետին միացնելու համար։ Wi-Fi 6-ով աշխատող մոդեմները հնարավոր է ձեռք բերել ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այնպես էլ առցանց խանութում։

2

«Հայաստանում Ucom-ն առաջինն է տրամադրում Wi-Fi-ի միջոցով ավելի արագ ու կայուն ինտերնետից օգտվելու լուծումը։ Այսօրվանից մեր առկա և նոր բաժանորդները կարող են ձեռք բերել նորագույն Wi-Fi 6 ստանդարտով աշխատող մոդեմ, որն էլ Ձեր տան բոլոր սարքերի համար կապահովի որակյալ կապ», – թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Ucom-ը Հայաստանում միակ օպերատորն է, որը ներկայումս տրամադրում է մինչև 120 Մբիթ/վրկ ֆիքսված ինտերնետի արագություն uMix L փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում։ Ucom-ը մշտապես իրականացնում է ցանցի վերազինման աշխատանքներ՝ իր բաժանորդների համար ֆիքսված կապի ծառայությունների լավագույն որակն ապահովելու նպատակով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: