Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը տեխնոլոգիական աշնան երկու կարևորագույն իրադարձությունների՝ WCIT2019-ի և հոբելյանական 15-րդ DigiTec2019-ի հովանավորն է

Վերադարձ լուրերի բաժին

23:59 , 06 Հոկտեմբեր 2019

Ucom ընկերությունը Հայաստանում տեխնոլոգիական աշնան երկու ամենակարևոր իրադարձությունների՝ WCIT2019-ի տեխնիկական և հոբելյանական DigiTec2019-ի պլատինե հովանավորն է։ Այս տարի հոկտեմբերի 6-9 երկու իրադարձությունները զուգահեռաբար կանցկացվեն՝ միավորելով 70-ից ավելի երկրից ժամանած 2000-ից ավելի մասնակիցների՝ տեխնոլոգիական ոլորտի առաջատարների, գործադիր տնօրենների, ներդրողների, հանրաճանաչ բանախոսների, քաղաքականություն սահմանողների, պետական պաշտոնյաների, գիտնականների, տեխնոլոգների, ստարտափերների։

Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ DigiTec2019-ը 15-րդ անգամ հնարավորություն կընձեռի ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու իրենց նորարարական լուծումներով ու գաղափարներով։

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում տեխնոլոգիական թեժ աշուն է և որ Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի կենտրոնում կարող է լինել ոչ միայն երկու ամենակարևոր իրադարձությունների անցկացման ժամանակ, այլև դրանից հետո։ Ucom ընկերությունը շատ լուրջ ներդրում է ունեցել երկու միջոցառումների կայացման և անցկացման գործում։ Մենք միշտ ձգտել ենք իրականացնել անհնարինը, և այսօր վստահորեն կարող եմ պնդել, որ «երկու երնեկ մի տեղ» լինում է։ Այս երկու առիթներն անպայման պետք է օգտագործել միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործակցությունը խթանելու, հայկական ՏՏ ոլորտի կարողությունները ներկայացնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

IMG_7754

DigiTec2019-ին Ucom-ի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ընկերության լավագույն թվային պրոդուկտներին, որոնցից շատերն արդեն լայն տարածում են ստացել օգտատերերի շրջանում և մշտապես թարմացվում են հետադարձ կապի միջոցով ձեռքբերված նկատառումներից ելնելով։ Ucom-ի տաղավարում այցելուները մանրամասն կծանոթանան uDoctor հեռաբժշկության հավելվածի, uKid խելացի ժամացույցի, uFleet ավտոպարկի կառավարման լուծման, uMediaroom հեռուստատեսության հնարավորություններին։ uPay վիրտուալ դրամապանակի օգտատերերը գոհ կմնան հավելվածի բազմաթիվ առավելություններից, որոնք նույնպես մշտապես թարմացվում են։ Ներկայացված կլինեն նաև Ucom հավելվածի ընդլայնված հնարավորությունները, Calix Gigacenter սարքավորման պրեմիում WiFi առավելությունները, ինչպես նաև առաջին անգամ հանրությանը կներկայացվի 4K բարձրագույն որակի տեսաշար ցուցադրող հեռուստատեսային պորտալը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը: