Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան. iPhone օգտագործողները կունենան երկու SIM քարտ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:37 , 03 Մայիս 2019

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը տարածաշրջանում առաջինն է ներդնում և գործարկում eSIM տեխնոլոգիան, որն այս պահի դրությամբ գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում։ Այս նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նորագույն սերնդի iPhone-ներում, որոնց մեջ ներկառուցված SIM-ը կոչվում է eSIM։

Այսինքն, եթե բաժանորդների սմարթֆոններն ունեն նման հնարավորություն, մնում է միայն ակտիվացնել ծառայությունը և eSIM-ն անմիջապես կգործարկվի։ Արդյունքում բաժանորդները կունենան ևս մեկ հեռախոսահամար իրենց սմարթֆոնում:

«Սա կարևոր նորամուծություն է մասնավորապես iPhone օգտագործողների համար, քանի որ նրանցից շատերը մշտապես զգում են երկրորդ SIM քարտի անհրաժեշտությունը: Այս պահին մեր ընկերությունը բանակցում է նաև Apple Watch 3 կամ 4-ի և մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նշենք, որ eSIM-ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR կոդ։ Այնուհետև պետք է բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա, սկանավորել QR կոդը, որից հետո՝ ներբեռնել և հաստատել բաժանորդագրությունը: Այս պարզ քայլերից հետո բաժանորդները կկարողանան վայելել իրենց iPhone-ներն արդեն երկու հեռախոսահամարով:

eSIM ծառայությանը հնարավոր է բաժանորդագրվել Երևանի Ամիրյան 4/7, Հյուսիսային պողոտա 1/2; Yerevan Mall, Արշակունյաց 34; Բագրատունյաց 16/115; Րաֆֆու 39/4; Գայի 17/3; Կոմիտասի 30; Կոմիտասի պող. 8; Էրեբունի 20/52; Տիգրան Մեծի 12/58; Մաշտոցի 5ա/50; Վանտյան 61ա; Սայաթ-Նովա 40/1; Գյումրու Սայաթ-Նովա 7; Վանաձորի Տիգրան Մեծ 61, ինչպես նաև Արմավիրի Հանրապետության 7 հասցեներում տեղակայված Ucom-ի սպասարկման կենտրոններում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: