Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը վճարել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնները

Վերադարձ լուրերի բաժին

13:52 , 20 Մայիս 2020

Մայիսի 16-ին Ucom ընկերությունը վճարել է Ucom կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնները։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց ընկերության մամուլի ծառայությունը: Այդ պարտատոմսերը Ucom-ի առաջին թողարկումն են՝ 2019 թվականին գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում։ Ucom ընկերությունը 2019թ․ մայիսին տեղաբաշխել է 11% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և 7,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր։ Նշյալ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման հաճախականությունը եռամսյակային է։ Պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և հասանելի է https://www.ucom.am/hy/personal/best-deals/bond հղումով։

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։