Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը չորրորդ անգամ կազմակերպեց «Մեդիա բովանդակություն» համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

14:41 , 30 Մայիս 2018

Օրերս Ջերմուկում Ucom-ի նախաձեռնությամբ կայացավ «Մեդիա բովանդակություն 2018» IV-րդ եռօրյա համաժողովը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին մեդիա բովանդակության ոլորտի տեխնիկական և իրավական, նաև վերահեռարձակմանը վերաբերող հարցեր։ Ucom-ի միջազգային գործընկերները մանրամասն ծանոթացան ընկերության արդի ֆիքսված և շարժական ցանցերի տեխնիկական հնարավորություններին, աշխարհում և Հայաստանում դրանց զարգացման հեռանկարներին, դրանց միջոցով բովանդակության տարածման նոր ձևաչափերին, Հայաստանի մեդիաշուկայի ներկայիս իրավիճակին ու զարգացման միտումներին, Ucom ընկերության նորարարությունների մասով ռազմավարությանը։

«Մի քանի արդիական խնդիրներ ենք քննարկել, նաև ուզում ենք ցույց տալ մեր գործընկերներին, որ մեր ցանցը միակն է Հայաստանում, որ պատրաստ է իրենց բովանդակությունը հասցնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի հեռուստադիտողներին։ Մենք կառուցել ենք ամենաարդիական ցանցը Հայաստանում, իսկ հիմա մեր խնդիրն է արդիականացնել վերջնական օգտատերերին տրամադրվող OTT-լուծումները, այսինքն՝ MediaRoom-ը, U!Pay-ը և այլն», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ucom554

«Ժամանակակից ցանցի առկայությունը մեզ՝ Ucom-ի գործընկերներին հնարավորություն է ընձեռում մեր հեռուստաալիքը և մեր հեռուստաբովանդակությունը ցուցադրելու տարբեր ձևաչափերով՝ ինչպես բազային փաթեթներով, այնպես էլ տեսավարձույթում, հեռախոսներում, սմարթֆոններում, պլանշետներում առկա շարժական հեռուստատեսության օգնությամբ, իսկ մոտ ապագայում՝ HD որակով։ Եթե Ucom-ը չստեղծեր բովանդակությունը տեղ հասցնելու տարբեր միջոցներ, մենք չէինք կարողանա հասնել մեր պոտենցիալ լսարանին, այդ թվում՝ երիտասարդներին», – ասաց «ТВ Центр» ալիքի արտաքին տարածաշրջանային հեռարձակման ղեկավար Սերգեյ Պիրիևը։

«Ucom ընկերության հնարավորությունների ներկայացումը տեղեկատվական առումով հագեցած էր։ Զարգացումը կարող է տարբեր ճանապարհներով գնալ, այդ թվում՝ IP-հեռուստատեսության, OTT և VR-լուծումների ուղղությամբ․ հնարավորություններն իրապես շատ են։ Մենք կկարողանանք մեր հեռուստաբովանդակությունը հեռարձակել ոչ միայն դասական՝ ռուսերեն ու անգլերեն լեզուներով, այլև՝ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, արաբերեն։ Ընդ որում սա նշանակում է այդ երկրներում հեռուստատեսային տաղավարների առկայություն, ոչ թե ուղիղ թարգմանություն, այլ լուրերի ներկայացման այլընտրանքային տեսանկյուն», – նշեց «Russia Today» հեռուստաալիքի բաշխման ցանցի զարգացման ծառայության ներկայացուցիչ Մարյանա Ժուկովան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը