Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը չի միաձուլվի մրցակցին

Վերադարձ լուրերի բաժին

16:24 , 05 Հուլիս 2019

Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր տարածել, որ բջջային կապի օպերատորներ Ucom-ն ու Beeline-ը, չդիմանալով մրցակցությանը, միաձուլվելու են բջջային կապի ոլորտի իրենց ամենախոշոր մրցակցին՝  VivaCell MTS-ին։

Ucom-ը այսօր իր պաշտոնական ֆեյսբուքյան էջով հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այդ տեղեկությունները։

«Ի գիտություն լրագրողների` առավոտյան տարբեր լրատվամիջոցների կողմից արտատպվող տեղեկատվությունն առ այն, որ Ucom ընկերությունը միաձուլվելու է հեռահաղորդակցության ոլորտում իր խոշորագույն մրցակցին, իրականությանը չի համապատասխանում»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

150 միլիոն մարդ կորցրել է դեմքը

Պարտադիր չէ, որ հավելվածը հենց այսօր սկսի անել պիղծ քայլեր, որոնք կստիպեն ձեզ անհանգստանալ:

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ: