Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքը

Վերադարձ լուրերի բաժին

18:32 , 03 Ապրիլ 2020

Ucom ընկերությունը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները՝ հիմնվելով 2020 թվականի մարտի 31-ին կայացված Պարետի թիվ 27 որոշման հավելված 2-ի աղյուսակ 1-ով սահմանված հեռահաղորդակցութան խմբին դասվող կանոնների վրա։ Արտակարգ դրության իրական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Պարետի վերը նշված որոշմամբ չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են սահմանափակումներ։ Հեռահաղորդակցման ծառայություների մատուցումն այս ժամանակահատվածում նույնպես իրականացվում է Պարետի որոշման համապատասխան։ Որոշման տեքստում ասված է, որ հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումը պետք է իրականացնեն առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգերի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Մենք սկզբունքորեն կարևորում ենք մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելը և անում ենք ամեն ինչ, որպեսզի սպասարկումն իրականացվի հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Նոր կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում ստիպված ենք եղել սահմանափակել համակցման աշխատանքները, բայց և գիտակցում ենք, որ այսօր կապի հասանելիությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին աշխատել, ինչպես նաև կրթություն ստանալ տանից և այդպիսով աջակցել առողջապահական համակարգին վիրուսի դեմ պայքարում։ Հետևաբար՝ Ucom-ը վերսկսել է անհետաձգելի սպասարկումը՝ տեխնիկական անձնակազմին տրամադրելով հատուկ հանդերձանք, որպեսզի պաշտպանված լինեն թե՛ բաժանորդները, և թե՛ մեր աշխատակիցները։ Բնակարաններ մտնելուց առաջ և հետո արտահագուստն ախտահանվում է, Ucom-ի աշխատակիցները հետևում են Առողջապահության նախարարության և Պարետատան աշխատանքային բոլոր պահանջներին։ Առողջ եղեք, մնացե՛ք տանը, իսկ մենք կապահովենք Ձեր կապն արտաքին աշխարհի հետ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Ուրախ եմ, որ այսօր, երբ բազմաթիվ ընկերություններ անհրաժեշտությունից ելնելով չեն գործում, Ucom-ը կարևորում է կապի հասանելիությունը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, իր բաժանորդներին տրամադրում է ամենակարևորը՝ կապը», – նշել է Ucom-ի ֆիքսված ծառայությունների նոր բաժանորդ Շուշանիկ Պողոսյանը։

«Ճիշտ է՝ վաղուց անցել ենք հեռահար սպասարկման, ինչն իր բարդություններն ունի, բայց այսօր ունենք համապատասխան համազգեստ և անհրաժեշտ գործիքներ, որոնք թույլ են տալիս անվտանգության կանոններին հետևելով իրականացնել բաժանորդների հայտերի սպասարկումը», – ասել է Ucom ընկերության Արաբկիրի բաժանմունքում օպտիկամանրաթելային ցանցի համակցման պատասխանատու Դավիթ Գրիգորյանը։

Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն սպասարկում, աշխատանքն իրականացվում է առցանց։ Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ucom ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի բաժանորդները կարողանան կապի մեջ մնալ արտաքին աշխարհի, մտերիմների և գործընկերների հետ՝ մնալով տանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: