Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը շարունակում է աջակցել 42 ծրագրավորման դպրոցին

Վերադարձ լուրերի բաժին

17:29 , 11 Նոյեմբեր 2021

Ucom ընկերությունը «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցին շարունակում է տրամադրել ֆիքսված ինտերնետ հատուկ պայմաններով։

Նշենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղության` Թումո լաբերի մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Սեուլը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

IMG_7318

«Իր ծառայություններով Ucom-ը շարունակում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական կրթության ոլորտում առանձնացող նախագծերին։ «42 Երևանը», վստահաբար, նորովի մտածող, ինքնուրույն ու ստեղծարար մասնագետների նոր սերունդ է կրթում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Ուրախալի է լսել, որ բազմաթիվ մասնագետներ համալրում են Հայաստանում ՏՏ լավագույն ընկերությունների աշխատակիցների շարքերը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

3

«42 Երևանը դպրոց է, որտեղ ուսանողներն անվճար հիմունքներով ձեռք են բերում ամուր հիմք ծրագրավորման ոլորտում: Դպրոցի տված կրթությունը ոչ միայն առաջադեմ է իր ոլորտով, այլև իր կրթական մեթոդներով։ Մենք մաս ենք կազմում մեծ միջազգային ցանցի՝ Տոկիոյի, Ամստերդամի, Սիլիկոնային Հովտի և այլ դպրոցների հետ: Այնպես որ, մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, դպրոցի գործարկումից 1,5 տարի հետո մենք արդեն տեսնում ենք ծրագրավորողների նոր սերնդի ուժը, իսկ շուտով այն էլ ավելի տեսանելի կդառնա աշխատաշուկայի համար»,– իր հերթին հավելել է 42 Երևանի դպրոցի ղեկավար Հովհաննես Իսպիրյանը:

IMG_9495

«Մինչև դիմելը, գուգլեցի մի քիչ, ծանոթացա միջազգային ցանցին, լավ կարծիքներ կարդացի, հենց նույն օրն էլ գրանցվեցի ու անցա խաղը: Ծրագրավորման զրոյական գիտելիքներով եկել եմ այստեղ և այս ընթացքում զուտ «42 Երևանի» ծրագրով այնքան եմ սովորել, որ արդեն անցել եմ աշխատանքի Epam-ում», – պատմել է «42 Երևանի» ուսանող Գևորգ Ամիրջանյանը։

5

Խոսելով դպրոցում տիրող մթնոլորտի և մշակույթի մասին՝ մեկ այլ ուսանող՝ Սերոբ Խաչատրյանն ասել է․ «42 Երևանում ինձ ամենից շատ դուր է գալիս ազատությունը։ Շատ ոգեւորող միջավայր է, շատ մոտիվացնող։ Ուղղակի հրաշալի է, երբ քեզ քո ժամանակը տնօրինելու ազատություն են տալիս, թողնում են ինքնուրույն որոշել, թե երբ գաս դասի, երբ գնաս, երբ պլանավորես հանգիստդ»։

6

Հավելենք, որ 2019 թվականից դպրոցն իր ընդունելության մեկնարկից ի վեր ունեցել է շուրջ 8000 դիմորդ, որից ամենանպատակասլաց 160-ը 2020-ին ընդգրկվել են հիմնական ծրագրում, իսկ այս տարվա ընդունելության ավարտից հետո 42-ին կմիանա ևս 180 ուսանող։ Ավելին՝ այն բաց է ուսանողների համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: