Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը

Վերադարձ լուրերի բաժին

21:34 , 26 Մայիս 2020

Ucom ընկերությունը շարունակում է աշխատանքի ընդունելու գործընթացը նախևառաջ տեխնիկական կրթություն և աշխատանքի փորձ ունեցող մասնագետների համար։ Համավարակով պայմանավորված իրավիճակում Ucom-ն այն բացառիկ գործատուներից է, որը շարունակել է կայուն գործունեությունը, ճիշտ ժամանակին վճարել է աշխատակիցների ամբողջական աշխատավարձը, առկա աշխատակիցներին տրամադրել է համալիր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական արագ աճի և զարգացման, կրթվելու և ինքնակրթվելու հնարավորություններ։

«Ucom-ն ինքնին ինստիտուցիոնալ կառույց է, որը Հայաստանում հանդես է եկել որպես թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայություններ մատուցող միասնական օպերատոր։ Ucom-ը նաև նորարարական տեխնոլոգիաներ է ներմուծում ու գործարկում՝ բաժանորդներին նոր տեսակի ծառայություններ հասցնելով։ Մեր թիմն զբաղվում է բաժանորդների խնդիրների լուծմամբ՝ անկախ այն փաստից, թե որքանով են բաժանորդները տիրապետում տեխնոլոգիաներին կամ իրենց հասցեում տեղադրված սարքավորումներին», – նշել է Ucom ընկերության զանգերի սպասարկման կենտրոնում տեխնիկական աջակցման համակարգող Ռազմիկ Հովհաննիսյանը։

Տեխնիկական աջակցման թիմից Վիկտորիա Միսակյանը, ով ռադիոտեխնիկայի մասնագետ է, համոզված է, որ ամեն ինչի հիմքում գիտելիքն է, իսկ տեխնիկական բաժինը հնարավորություն է ընձեռում ուղեղը միշտ աշխատացնել, տրամաբանորեն մոտենալ խնդրի լուծմանը, այն տարբեր կողմերից դիտարկել, զարգանալ և ինքնակրթվել։

Տեղեկատվական կենտրոնի աշխատակից Մերի Դալաքյանը կարծում է, որ Ucom-ն ամուր ներքին կորպորատիվ մշակույթ ունի և կարևորում է հայաստանյան իրականությունում աշխատակիցների և բաժանորդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորումը։ «Ամենալավ բաժինը մերն է, որովհետև աշխատանքային գրաֆիկը ճկուն է։ Եթե սիրում եք մարդկանց օգնել, ապա ամենահետաքրքիր աշխատանքը հենց այստեղ է։ Այն նաև ծանր է․ պահանջվում է համբերատարություն, բաժանորդներին հասկանալ, դրության մեջ մտնել, ժամանակ առ ժամանակ շատ մեծ ճնշման տակ աշխատել, բայց քանի որ թիմում հաճելի ընկերական միջավայր է, ընթացքում ամեն ինչ մոռացվում է», – հավելել է Մերին։

b4b.am

«Ucom-ի սկզբունքային մոտեցումներից թիմային աշխատանքն է և հենց մեր թիմում են մարդիկ նախևառաջ փորձում միմյանց աջակցել, բոլոր իրավիճակներում աշխատում ենք լինել հավասարակշռված, քանի որ ցանկացած հարց ունի լուծում», – ասել է Հյուսիսային պողոտայում գտնվող Ucom մասնաճյուղի վաճառքի և սպասարկման մասնագետ Քնարիկ Պետրոսյանը։

«Շատ մեծ դեր ունի Ucom-ը Հայաստանի համար, քանի որ անընդհատ ռեժիմով հսկայական ծավալի տեղեկատվություն է փոխանակվում թե՛ ինտերնետի, թե՛ շարժական և թե՛ ֆիքսված հեռախոսակապի միջոցով։ Սա ռազմավարական կարևոր նշանակություն ունի մեր երկրի և կապի ոլորտի համար։ Քանի որ փաստացի հանդիսանում եմ ՕՊՄԹ ցանցի կազմակերպիչներից մեկը, կարող եմ նոր միացող աշխատակիցներին իմ և թիմի անունից երաշխավորել առողջ աշխատանքային մթնոլորտ, որտեղ ամեն աշխատակից կկարողանա իրացնել իր պոտենցիալը», – նշել է օպտիկամանրաթելային ցանցի կառուցման վարչության աշխատակից Վահագն Հարոյանը։

Ucom-ը շարունակում է նոր կադրեր ներգրավել առկա աշխատակիցների առաջխաղացման և նոր մասնագետների համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով։ Աշխատանքային հայտարարությունները տեղադրվում են մասնագիտացված կայքերում։ Ինքնակենսագրականներն ընդունվում են career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: