Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը ներկայացել է ամառային առաջարկներով շարժական կապի իր բաժանորդների համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:37 , 13 Հունիս 2019

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել ճեպազրույցով և ներկայացրել է ընկերության շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները։

Մասնավորապես, Ucom շարժական կապի Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ավելացնելու շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Նշենք, որ նշյալ սակագնային պլաններում ներառված րոպեների, կարճ հաղորդագրությունների և ինտերնետի ծավալն ավելացել է մինչև 2 անգամ։ Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտագործել ներառված րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի։

IMG_1158

«Մենք նաև վերանայել ու կրկնապատկել ենք uԿանխավճարային ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Ներկայումս u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը ունեն նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը և առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ», – նշել է Ucom ընկերության համահիմանդիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ի լրումն վերոնշյալի, Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպա, մասնավորապես՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի սակագինն սկսած 6․4 դրամից 1 ՄԲ համար։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։ Իսկ եթե ռոմինգ ծառայությունն արդեն ակտիվ է, ընդամենը պետք է հավաքել համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը

Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։