Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Վերադարձ լուրերի բաժին

22:58 , 30 Մարտ 2020

Արդեն մեկ շաբաթից ավել է, որ մեկնարկել է Ucom ընկերության և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հեռավար դասերը։

6

Հեռավար ուսուցումն արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում՝ Ucom-ի uMediaroom բջջային հավելվածի միջոցով։

5

Մարտի 30-ից բջջային հավելվածի հեռուստաալիքների ցանկում ավելացել է 12 հեռուստաալիք՝ յուրաքանչյուր դասարանի համար առանձին ալիք, որոնցով հեռարձակվում են ԿԳՄՍ նախարարության պատրաստած հեռավար դասընթացները։ Առարկայի անվանումը, ինչպես նաև դասարանը նշված են տեսանյութի վերնագրում: Դասերը հեռարձակվում են live ռեժիմով, օգտվողները կարող են մինչև 3 օր ժամանակահատվածով օգտագործել Catch Up հնարավորությունը և դիտել հաղորդումները օրվա հարմար ժամին։

3

Ucom շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդները uMediaroom հավելվածի միջոցով տեսանյութեր դիտելիս չեն վճարում ծախսված ինտերնետ ծավալի համար, այսինքն՝ կարող են դիտել հաղորդումները ցանկացած վայրում:

2

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։

4

Նույն տեսանյութերը տեղադրվում են Ucom-ի uTV-ի տեսավարձույթի (VoD) «Հեռավար ուսուցում» բաժնում՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի:

5

«Ucom ընկերությունը իր գործունեության ամբողջ ընթացքում միշտ կարևորել է որակյալ կրթության հասանելիության ապահովումը ՀՀ բոլոր մարզերում, որը հավասար զարգացման հնարավորություն է տալիս աճող սերնդին։ Այդ է պատճառը, որ արտակարգ դրության իրավիճակում մեր մասնագետները անընդհատ փորձում են հեռավար կրթության առավել ընդգրկուն լուծումներ առաջարկել մեր երկրի բոլոր քաղաքացիների համար, – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ

Մեխանիզմները մշակել և ներկայացրել է ՊԵԿ-ը:

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։