Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով

Վերադարձ լուրերի բաժին

15:10 , 11 Սեպտեմբեր 2018

Նոր ուսումնական տարվա սկզբին Ucom ընկերությունը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով։ Հայալեզու uKid-ն առաջարկում է կյանքի կոչել «Ազատ երեխա, անհոգ ծնողներ» կարգախոսը։ Այն նախատեսված է 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար, ովքեր այսուհետ հնարավորություն ունեն մշտապես կապի մեջ լինելու իրենց զավակների հետ, ուղարկել ծանուցումներ և հաղորդագրություններ, նաև ցանկացած ժամանակ հստակ իմանալ երեխաների գտնվելու վայրը։ Ծնողները կկարողանան նաև օրվա պլանի վերաբերյալ հիշեցումներ ուղարկել երեխային, ինչպես նաև հետևել նրանց քայլերի հաշվարկին։

uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական ընդամենը 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաև 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար։ Իսկ ծնողը կկարողանա ներբեռնել և տեղադրել uKid հավելվածն iOS կամ Android համակարգով աշխատող իր սմարթֆոնում, ամեն րոպե տեղեկանալ երեխայի գտնվելու վայրի մասին, զանգել նրան կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություններ, ստանալ ծանուցումներ, երբ երեխան ծնողի կողմից նախապես սահմանված ապահով գոտուց դուրս է գալիս, ակտիվացրել է արտակարգ ռեժիմը կամ էլ արտակարգ իրավիճակում է հայտնվել։

UC002

«Որպես նորարարական հայկական ընկերություն Ucom-ը հասկանում է, որ մինչ այսօր տեղական շուկան խիստ սահմանափակ և ոչ համալիր լուծման տարբերակներ է առաջարկել իրենց երեխաների համար անհանգստացող բոլոր ծնողների համար։ Հայաստանում առկա տարբերակները հայալեզու չեն, աշխատում են հիմնականում 2G ցանցում, հավելվածները թերություններով են, ինտերնետ-կապի կարգավորումը կարող է ժամեր պահանջել։ Իսկ uKid-ը պարզապես մանկական խելացի ժամացույց ու հավելված չէ, այն մեսրոպատառ հայերենը հասկացող կարևորագույն գործիք է, որը թույլ է տալիս ծնողներին և երեխաներին մշտապես կապի մեջ մնալ առավել անվտանգ, ապահով և հուսալի լուծման շնորհիվ։ Ավելին՝ սարքավորումները սերտիֆիկացված են եվրոպական շուկայի համար, տոքսիկ չեն, ժամացույցի ճառագայթումն ավելի քիչ է, քան հեռախոսներինը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ uKid մանկական խելացի ժամացույցն աշխատում է միայն Ucom SIM քարտերի հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]