Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը Հայաստանում անցկացվելիք ՏՏ Համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է

Վերադարձ լուրերի բաժին

20:18 , 30 Սեպտեմբեր 2019

Ucom ընկերությունը Երևանում հոկտեմբերի 6-9 կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։ WCIT 2019-ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` UATE-ն։

Համաշխարհային մասշտաբով ամենակարևոր ՏՏ իրադարձությունը Հայաստանում հյուրընկալելը հնարավոր է դարձել Ucom ընկերության համահիմնադիր և զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանի ջանքերի շնորհիվ, ով հանդիսանում է նաև WITSA տնօրենների խորհրդի անդամ և ԱՏՁՄ նախագահ։

«Բանակցությունների արդյունքը հայտնի է դարձել դեռևս 2016 թվականի հոկտեմբերին, երբ Ucom-ի աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում ներդրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիները Բրազիլիայում տեղի ունեցած WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի էին արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: