Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը

Վերադարձ լուրերի բաժին

21:55 , 14 Մայիս 2020

Մայիսի 14-ի դրությամբ Ucom ընկերության բնականոն աշխատանքն է ապահովում 1160 աշխատակից: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ ընկերության մամուլի ծառայությունից: Նրանք ի լրումն իրենց պարտականությունների ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակից, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։

«Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: