Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:24 , 16 Ապրիլ 2019

Ucom ընկերությունը վերանայել ու կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Այսուհետ u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը կունենան նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ՝ առցանց հավելվածներից օգտվելու և աշխարհի անցուդարձից տեղեկացված լինելու համար։

Մասնավորապես u1000 սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ փոխարեն, իսկ u1500-ից օգտվողները՝ 3 ԳԲ նախկին 1,5 ԳԲ-ի փոխարեն։ u2000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կստանան 4 ԳԲ ինտերնետ նախկին 2 ԳԲ փոխարեն և, ինչպես միշտ, 150 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։ u3000-ից օգտվողները կվայելեն 6 ԳԲ ծավալով ինտերնետը նախկին 3 ԳԲ փոխարեն ու կստանան 200 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։

«Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները շարժական կապի հայկական շուկայում լրջագույն սեգմենտ են։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը և առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ», – նշել է Ucom ընկերության համահիմանդիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

UԿանխավճարային ծառայության յուրաքանչյուր սակագնային պլանի ներառումները վավեր են 30 օրվա ընթացքում։ Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո՝ բաժանորդի հաշվից գանձվող համապատասխան գումարի դիմաց։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: