Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ը կարանտինային հսկողության տակ գտնվողներին ապահովել է անվճար ինտերնետով և հեռուստատեսույթամբ

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 27 Մարտ 2020

Դեռևս արտակարգ դրության հայտարարմումից առաջ Ucom ընկերությունը կարանտինային հատուկ հսկողության վայրերում և բուժ. հաստատություններում` Ծաղկաձոր, Դիլիջան, Երևան և այլ վայրեր, առողջապահության նախարարությանը օժանդակելու նպատակով և համագործակցությամբ իրականացրել է մի շարք աշխատանքներ` կառուցվել է ցանց, տեղադրվել և ավելացվել են սարքավորումներ, արագացվել են ինտերնետ արագությունները, ստեղծվել է անվճար WiFi հասանելիություն, ինչպես նաև անցկացվել է անվճար հեռուստատեսային ծառայություն կարանտինում գտնվող անձանց համար: Այժմ էլ գործընթացը շարունակվում է և կազմակերպություն հատուկ խմբերն իրականացնում են աշխատանքները:

Hayk_Yesayan

«Մենք կարծում ենք, որ համաճարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները չպետք է առանց այդ էլ մեկուսացված մեր հայրենակիցներին կտրեն աշխարհի անցուդարձից, լավ հեռուստաբովանդակություն դիտելու կամ կրթվելու հնարավորությունից: Սա մեր սոցիալական պատասխանատվության մասն է հասարակության և առհասարակ մեր հայրենիքի նկատմամբ»: – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում առաջացած իրավիճակում Ucom ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ աջակցելով անհատներին ու կազմակերպություններին կապի մեջ մնալ։ Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում՝ տեղափոխելով բոլոր գործարքներն առցանց տիրույթ։ Աշխատանքային պարտականությունները աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տանից: Սակայն այս պայմաններում էլ, աշխատակիցները պահպանվում ինտերնետի և հերասոսակապի անխափան աշխատանքը: Բոլորն էլ անխոս հասկանում են, որ ինքնամեկուսացված մարկանց և ընտանիքների համար ռազմավարական կարևորության հարց է ունենալ գոնե վիրտուալ կապ բարեկամների, հարազատների, մտերիմների հետ:

Ucom-ն առողջություն է մաղթում բոլորին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ

Մեխանիզմները մշակել և ներկայացրել է ՊԵԿ-ը:

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։