Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Վերադարձ լուրերի բաժին

16:43 , 23 Հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար։  uFleet-ը նախագծված է ավտոպարկի սպասարկման և շահագործման արդյունավետությունը բարձրացնելու համար:

Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին: Այն նախատեսված է այն կորպորատիվ հաճախորդների համար, որոնք ցանկանում են ունենալ «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով (SaaS) տրամադրվող ավտոպարկի կառավարման համակարգ և չկատարել համակարգի սպասարկմանը և ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված ներդրումներ: Համակարգից կկարողանան օգտվել նաև ավտոպարկի պատասխանատուները, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ կազմակերպության ավտոմեքենաները շահագործող աշխատակիցները հետևում են ավտոմեքենաների շահագործման և սպասարկման՝ կազմակերպության կողմից ընդունված չափորոշիչներին: Եվ սա անշուշտ կհետաքրքրի ղեկավարներին, ովքեր ցանկանում են համոզված լինել, որ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս վարորդները հետևում են անվտանգության կանոններին և չեն շահագործում կազմակերպության մեքենաները:

«uFleet եռալեզու համակարգը տրամադրվելու է «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» մոդելով, ինչը թույլ կտա բարելավել ավտոպարկերի կառավարման և սպասարկման արդյունավետությունը, ինչպես նաև այդ նպատակով ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված ներդրումներ չկատարել», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծառայության միջոցով հաճախորդները ցանկացած պահի կկարողանան ինտերակտիվ քարտեզի վրա իրական ժամանակում հետևել ավտոմեքենաների շարժին և վարորդների աշխատանքին։ Նրանք կստանան հաշվետվություններ ավտոմեքենայի արագության, անցած ճանապարհի և կատարած կանգառների վերաբերյալ, քարտեզի վրա կտեսնեն մեքենայի հետագիծը և կատարած կանգառները, ինչպես նաև կարող են չափել մեքենաների անցած ճանապարհը երթուղու հաշվիչի օգնությամբ։ Համակարգը նաև թույլ է տալիս ցանկության դեպքում վարորդներին տրամադրել հասնելիություն համակարգին, ինչի շնորհիվ նրանք կարող են տեսնել իրենց իսկ հաշվետվությունները, մեքենայի գտնվելու վայրը քարտեզի վրա, և անցած ճանապարհի հետագիծը:

uFleet-ը կարելի է նաև օգտագործել սմարթֆոնից, սմարթֆոնի համար նախատեսված դիտարկիչում: Համակարգը թույլ կտա հետևել մեքենաներին Հայաստանի, Արցախի և 100-ից ավելի երկրների տարածքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: