Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ

Վերադարձ լուրերի բաժին

11:30 , 29 Հունվար 2020

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom շարժական կապի բաժանորդները կստանան 2X շատ ինտերնետ իրենց սմարթֆոնների համար միայն այն դեպքում, եթե ինտերնետի մի շարք փաթեթներն ակտիվացնեն Ucom հավելվածով։ Այդ միջոցով ինտերնետի 300 ՄԲ ծավալով փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 600 ՄԲ, իսկ ակտիվացման համար կվճարեն ընդամենը 100 դրամ։ 500 ՄԲ ծավալով ինտերնետի փաթեթն ակտիվացնելու դեպքում բաժանորդները կստանան 1000 ՄԲ՝ վճարելով ընդամենը 500 դրամ նախկին 750 դրամի փոխարեն։ Իսկ 1ԳԲ ինտերնետի փաթեթը Ucom հավելվածով ակտիվացնելիս բաժանորդները կստանան 2 ԳԲ ընդամենը 700 դրամով նախկին 1000 դրամի փոխարեն։

«Ի դեպ, նախկին 2 ԳԲ ծավալով ինտերնետ փաթեթն այսուհետ կկազմի 3 ԳԲ և այն կարելի է ակտիվացնել 1200 դրամով նախկին 1500 դրամի փոխարեն։ 10 ԳԲ ծավալով փաթեթի գինն էապես նվազել է՝ կազմելով 3500 դրամ նախկին 5000 դրամի փոխարեն։ Բացի այդ, մենք ստեղծել ենք նոր՝ 20 ԳԲ ծավալով ինտերնետի փաթեթ, որի ակտիվացման գինը կազմում է 6500 դրամ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom հավելվածի միջոցով փաթեթներն ակտիվացնելու հնարավորություն ունեն Ucom շարժական կապի Կանխավճարային ծառայության, Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաև Ամսական ծառայության բաժանորդները։ Փաթեթները վավեր են 30 օրվա ընթացքում, բացառությամբ 300 ՄԲ ծավալով ինտերնետ փաթեթի, որը գործում է 1 օր։

Ucom հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից։

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: