Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

uCloud-ի նոր պորտալը կնվազեցնի ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:33 , 02 Ապրիլ 2019

Ucom ընկերության կողմից ստեղծված uCloud ամպային համակարգը վերածվել է առանձին պորտալի, որը թույլ կտա նվազեցնել ՏՏ ենթակառուցվածքի ներդրման, սպասարկման և զարգացման ծախսերը։ uCloud ամպային համակարգի ucloudspace.am պորտալը ստարտափերին և խոշոր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ունենալ առաձին վիրտուալ սերվերների տեսակներ, տարբեր ամպային ծրագրեր և այլ ամպային լուծումներ։

uCloudspace.am պորտալում օգտատերը կարող է ծանոթանալ մատուցվող ծառայություններին, առցանց գրանցվել, առցանց վճարումներ իրականացնել, մեկ ինտերֆեյսի միջոցով կառավարել ծառայությունները: Պորտալի միջոցով Ucom-ն առաջարկում է IaaS ծառայություն (ենթակառուցվածքը որպես ծառայություն), որը թույլ է տալիս uCloud ինտերֆեյսում ինքնուրույն ստեղծել վիրտուալ սերվերներ, գործածել տարբեր օպերացիոն համակարգեր, կառուցել սեփական ցանցային ենթակառուցվածքը: Ի տարբերություն հայաստանյան մի շարք ընկերությունների, որոնք տրանադրում են միայն վիրտուալ սերվերներ, uCloud-ը թույլ է տալիս լիովին անկախ միջավայր ստեղծել, որտեղ կարելի է միաժամանակ օգտագործել և կառավարել տարբեր պրոդուկտներ:

«Առաջիկայում առավել կզարգացնենք մեր պատրաստի հարթակները (PaaS) և ծրագրային ծառայությունները (SaaS): Ներկայումս պորտալի միջոցով կարելի է նաև գրանցել դոմեններ, օգտվել ընդհանուր հոսթինգ ծառայությունից, մասնավորապես՝ ստեղծել վեբ-կայքեր և տեղակայել դրանք առցանց սերվերների վրա: Մենք առաջարկում ենք նաև համատեղակայում կամ ֆիզիկական հոսթինգ, որը ենթադրում է հաճախորդին պատկանող սարքավորման տեղադրում մեր տվյալների կենտրոնում»,-նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ucloudspace.am պորտալում գործում է առցանց աջակցություն՝ 24/7 ռեժիմով:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: