Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Uber տաքսի ծառայությունն առաջին անգամ հրապարակել է իր ֆինանսական ցուցանիշները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:00 , 18 Ապրիլ 2017

Տաքսի պատվիրելու Uber օնլայն ծառայությունը առաջին անգամ հրապարակել է իր ֆինանսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2016թ. ընկերության շահույթը կրկնակի գերազանցել է վնասները:

Ընկերությունը հայտնել է, որ իր զուտ շահույթը անցած տարի կազմել է 6.5 միլիարդ դոլար, այն ժամանակ, երբ վնասը հավասար է եղել 2.8 միլիարդ դոլարի:

Ընդ որում՝ Uber-ը հրաժարվել է տրամադրել տեղեկություն 2017թ. առաջին եռամսյակի եկամուտների մասին՝ նշելով, որ այդ ժամանակահaվածում բոլոր ցուցանիշները եղել են հնչեցված կանխատեսումների ու սպասումների մակարդակում: Քանի որ Uber-ը մասնավոր ընկերություն է, ապա, համաձայն օրենքը, այն պարտավոր չէ հրապարակել իր ֆինանսական ցուցանիշները:

Աշխարհի 75 երկրում աշխատող Uber-ի արժեքը գնահատվում է 68 միլիարդ դոլար:

Uber ընկերությունը հիմնադրվել է Թրևիս Կալանիկի և Գարեթ Քեմփի կողմից 2009թ.: Այն թույլ է տալիս բջջային հեռախոսի հավելվածի օգնությամբ տաքսի հրավիրել: Հավելվածն արագ տարածում գտավ, քանի որ մեքենա հրավիրելը զգալի էժան է տաքսի պատվիրելու բազմաթիվ սովորական ծառայություններից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։