Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Uber-ը տաքսիստներին միլիոնավոր դոլարներ կվերադարձնի սխալ հաշվարկների պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:05 , 25 Մայիս 2017

Տաքսի պատվիրելու Uber Technologies Inc օնլայն ծառայությունը սխալ հաշվարկներ է կատարել, ինչի հետևանքով Նյու Յորքի վարորդները, որոնք աշխատել են ընկերության հետ, կորցրել են տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Uber-ը խոստացել է փոխել հաշվարկի կարգն ու ամբողջությամբ վարորդներին վերադարձնել կորցած աշխատավարձերը, գրում է The New York Times-ը:

Ընկերության տեղեկություններով՝ ինքը վերցրել է միջնորդավճար ողջ գումարից, որը վճարել է ուղևորը, այն դեպքում, երբ պետք է ստանա տոկոս վճարից՝ առանց հարկերը հաշվելու:

Օրինակ՝ եթե ուղևորը ուղևորության համար վճարում է 20 դոլար, դրանից 2 դոլարը բաժին է ընկնում հարկերին:

Uber-ը հաշվարկել է ստանալ իր միջնորդավճարը 20 դոլարից, այն դեպքում, երբ պետք է ստանա իր մասնաբաժինը միայն 18 դոլարից:

Չնայած նրան, որ մեկ ուղևորի հաշվարկով գումարը մեծ չի ստացվում, սակայն հաշվի առնելով այն, որ հաշվարկները կատարվել են 2014 թվականի նոյեմբերից, գումարը ահռելի է ստացվում, գրում է CNN-ը:
Uber-ը Նյու Յորքում աշխատում է ավելի քան 50 հազար վարորդների հետ:

«Մենք պարտավորվում ենք որքան հնարավոր է արագ յուրաքանչյուր վարորդին վճարել ամեն մի ցենտը, որը նրանց հասնում է՝ գումարած տոկոսները»,-հայտարարել է ԱՄՆ-ում և Կանադայում Uber-ի տարածաշրջանային տնօրեն Ռեյչել Հոլթը:

Միջինը ընկերությունը տաքսիստներին կվերադարձնի մոտ 900 դոլար: Փոխհատուցում ստանալու իրավունք ունի ցանկացած վարորդ, որը համագործակցել է տաքսի ծառայության հետ 2014 թվականից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում անձնագրերը 4 գույնի են լինում. ահա թե ինչու

Յուրաքանչյուր երկիր այս փաստաթղթի գույնի ընտրության իր պատճառներն ունի։

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները