Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Uber-ը վարորդներին խաբելու համար կտուգանվի 20 մլն դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:48 , 20 Հունվար 2017

Uber ընկերությունը, որը բջջային հավելվածի միջոցով մատուցում է տաքսի կանչելու ծառայություն, համաձայնել է վճարել 20 մլն դոլար ԱՄՆ-ում վարորդներին խաբելու մասին գործի կարգավորման շրջանակում։

ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովը ընկերությանը մեղադրել է նրանում, որ վերջինս խաբել է վարորդներին մասնավորապես աշխատավարձերի չափերի վերաբերյալ, որը նրանք կարող էին ակնկալել, ինչի հետևանքով վնասներ են կրել։

Uber-ը համաձայնել է ամերիկյան իշխանությունների հետ համատեղ որոշել, թե ինչպես է ավելի նպատակահարմար վարորդների վնասները փոխհատուցել։ Անձամբ ընկերությունը հերքում է խաբեության փաստը, սակայն խոստացել է բարելավել վարորդների հետ աշխատանքի քաղաքականությունը։

Առևտրային հանձնաժողովի հետ գործարքը դեռ չի ենթադրում, թե ընկերությունը պետք է խոստովանի մեղքը։
Uber-ի նկատմամբ դժգոհությունները կապված են գովազդի հետ, որը ընկերությունը տեղակայել էր 2015թ. հունվարից մարտ ամիսներին հայտարարությունների Craigslist կայքում։ Դրանով ընկերությունը փորձել է գրավել վարորդների ուշադրությունն աշխատավարձի չափով։

Օրինակ՝ Բոստոնում Uber-ը պոտենցյալ վարորդներին առաջարկել է 25 դոլար՝ աշխատանքի 1 ժամի դիմաց։ Սակայն, ըստ ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովի, իրականում նման աշխատավարձ է ստացել քաղաքի վարորդների 10%-ը։

Ընկերության ևս մեկ գովազդային հայտարարության մեջ ասվում էր, որ «Նյու Յորքում UberX վարորդի պոտենցյալ տարեկան եկամուտը կարող է գերազանցել 90 հազար դոլարը, Սան Ֆրանցիսկոյում՝ 74 հազար դոլարը»։

Սակայն, ըստ հանձնաժողովի, իրականում, 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարորդների եկամուտները եղել են անհամեմատ քիչ՝ 29 հազար դոլար տարեկան՝ Նյու Յորքում և մոտ 21 հազար դոլար՝ Սան Ֆրանցիսկոյում։

Տարբեր փորձագետներ նույնպես քննադատում են Uber-ի քաղաքականությունը վարորդների նկատմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։