Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Uber-ը հեռանում է Դանիայի շուկայից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:58 , 29 Մարտ 2017

Տաքսի կանչելու Uber ծառայությունը որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Դանիայի շուկայում, հայտնում է դանիական Boerse պարբերականը:

Երեկ կայացած ճեպազրույցում Uber-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապրիլի 18-ը լինելու է դանիական շուկայում աշխատանքի երջին օրը, ինչից հետո մատչումն իր հավելվածին փակ կլինի ողջ շուկայում:

«Պարտադիր չէ, որ դա լինի վերջնական հրաժեշտ Դանիայի հետ, սակայն դա ուղերձ է քաղաքական գործիչներին, որ մենք ցանկանում ենք եզրակացություն անել օրենքից, որը ընդունվել էր, և մենք չենք կարող ընդունել այն»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

Uber-ն սկսել էր դանիական շուկայում աշխատել 2014թ. և ողջ ժամանակ բախվում էր տաքսիստների, արհմիությունների և տեղի իշխանությունների դիմակայությանը: Վերջին կաթիլը ծառայության համբերության համար եղավ վերջերս Դանիայում ընդունված օրենքը տաքսիների ծառայությունների մասին, որը պարտավորեցնում էր վարորդներին ու օպերատորներին մեքենաներում դնել տվիչներ յուրաքանչյուր նստատեղի տակ, մեքենայում տեղադրել տեսահսկման սարքեր:

Uber-ի տվյալներով՝ Դանիայում իր համար աշխատում է 2 հազար վարորդ, իսկ ծառայություններից օգտվում է 300 հազար մարդ (5.7 մլն բնակչության պայմաններում):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի աշխատանքային քննարկումները Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի վերաբերյալ

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: