Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Uber` բեռնատարների համար. Amazon-ը բեռնափոխադրումների հավելված է մշակում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 26 Դեկտեմբեր 2016

Amazon ընկերությունն աշխատում է հավելվածի վրա, որն անմիջականորեն միավորելու է բեռնափոխադրումներ իրականացնողներին ապրանքների մատակարարների հետ: Հավելվածի օգնությամբ Amazon-ը պլանավորում է ստանալ իր մասնաբաժինը շուկայից, որը գնահատվում է 800 մլրդ դոլար, գրում է Business Insider-ը:

Հավելվածի գործարկումը պլանավորված է 2017թ.: Ստեղծողների մտահղացմամբ՝ այն պետք է հեշտացնի ուղևորափոխադրումներ իրականացնողների կյանքը: Մոդելը նման է նրան, որն առաջարկում է Uber-ը:

Բեռնատարների վարորդները կարող են ազատվել միջնորդներից ունեցած կախվածությունից, որոնք վերցնում են պատվերի նվազագույնը 15%-ը, խոստանում է Amazon-ը: Բացի այդ՝ պատվերների որոնման գործընթացը կհեշտանա ու կդառնա առավել ճկուն ու հարմարավետ վարորդների համար: Հավելվածը կապահովի գնագոյացումը իրական ժամանակում ու անձամբ կընտրի լավագույն երթուղին:

Այն նաև յուրաքանչյուր վարորդի համար կստեղծի անհատական առաջարկ, կհուշի կանգառների վայրերը, երթուղիները և ամեն ինչ կառաջարկի վարորդների կյանքը հեշտացնելու համար:

Վաղուց են լուրեր շրջանառվում, որ Amazon-ը պլանավորում է դառնալ լիարժեք գործող լոգիստիկական ընկերություն Այս հավելվածը հաստատում է այդ լուրերը: Դրանով ընկերությունը կծածկի միջին հեռահարության լոգիստիկական պահանջմունքները:

Անցած տարի ընկերությունը գնեց տասնյակ թրեյլերներ ու բեռնատար ինքնաթիռներ՝ գործարկելով այնպիսի ծառայություն, ինչպիսին է Amazon Flex-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը