Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Twitter-ում հայտնաբերվել են «քնած» ֆեյքային օգտահաշիվների ահռելի ցանցեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:01 , 25 Հունվար 2017

Բրիտանացի համակարգչային վերլուծաբանները հայտնաբերել են, որ Twitter-ում գտնվում են պատկառելի թվով կեղծ օգտահաշիվներ, որոնք կապված են միմյանց հետ։

Բրիտանացիները հետազոտություն են անցկացրել այդ թեմայով, թե ինչ կերպ ու ինչ նպատակով են մարդիկ օգտագործում այդ սոցցանցը և միանգամայն պատահաբար բախվել են հարյուր հազարավոր «քնած» օգտահաշիվների կլաստերի։ Իրականում նրանց թիվը կարող է անհամեմատ մեծ լինել։

Գլխավորն այն է, որ նրանց այդպես էլ չի հաջողվել հասկանալ, թե ինչ նպատակների համար են դրանք օգտագործվել։ Ավանդաբար, ֆեյքային օգտահաշիվների մասը օգտագործվում է հայտնի կամ ոչ այնքան հայտնի մարդկանց հետևորդների թվի ընդլայնման նպատակով՝ մի մասը՝ սփամի տարածման համար, մյուս մասը, որպեսզի հետաքրքրություն ստեղծվի որոշակի թեմաների նկատմամբ։ Թվիթ-բոտերի զանգվածային ցանցն առաջինը հայտնաբերել է Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնական Խուան Էսկուիվերան։

Ներկայումս լոնդոնցի հետազոտողները դիմել են Twitter-ի օգտատերերին՝ խնդրելով տեղեկացնել իրենց բոլոր կասկածելի հաղորդագրությունների մասին։
Սովորական բոտերի հետ ամեն ինչ պարզ է՝ որպես օրենք, դրանք վերջերս ստեղծված օգտահաշիվներ են, որոնք քիչ թվով հետևորդներ ունեն, տարօրինակ նիքեր ու հաղորդագրություններում կոնտենտի լիակատար բացակայություն։

Էսկուիվերի ու նրա գործընկերների հայտնաբերած 350 հազար օգտահաշիվները տարօրինակությամբ են աչքի ընկնում՝ թվիթները գալիս են վայրերից, որտեղ ոչ ոք չի բնակվում, հաղորդագրությունները ուղարկվում են բացառապես Windows հեռախոսներից և դրանց պարունակությունը կազմում են բացառապես մեջբերումներ «Աստղային պատերազմներից»։

Twitter-ի ներկայացուցիչը ասել է, որ թեև ընկերությունն անում է հնարավորամեն ինչ՝ խուսափելու կեղծ օգտահաշիվներից, սակայն շատ դեպքերում իրենք հենվում են օգտատերերի զգոնության վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: