Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Twitter-ը և Bloomberg-ը կգործարկեն լրատվական հեռուստաալիք

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:30 , 02 Մայիս 2017

Twitter-ը Bloomberg Media-ի հետ պլանավորում է ստեղծել նորությունների շուրջօրյա հեռարձակման ծառայություն:

Նախագիծը կիրականացվի օնլայն հեռուստաալիքի տեսքով՝ սոցցանցի հարթակի հիման վրա, գրում է The Wall Street Journal-ը:

Ենթադրվում է, որ այն կգործարկվի արդեն այս աշնանը: Հեռուստաալիքը, որը դեռ անվանում չունի, իրական ժամանակում կհեռարձակի սեփական նորությունները աշխարհի տարբեր անկյուններից, ինչպես նաև կցուցադրի Twitter-ի օգտատերերի ստուգված հոլովակները:

Bloomberg Media-ի գործադիր տնօրեն Ջասթին Սմիթը նշել է, որ շատերը նորությունները նայում են ուղիղ եթերով հեռուստացույցով և տեղի ունեցածը միանգամից մեկնաբանում են սոցցանցում: Ընկերությունը ցանկանում է միավորել այդ ջանքերը:

«Մենք իրականում կարծում ենք, որ կարող ենք գրավել լսարանը, որը չի վճարում հեռուստատեսության համար և նայում է հեռուստացույց ոտքի վրա և մենք կարծում ենք, որ Bloomberg-ը իդեալական գործընկեր է մե համար»,- հայտարարել է Twitter-ի ֆինանսական տնօրեն Էնթոնի Նոտոն:

Twitter-ի և Bloomberg-ի ներկայացուցիչները չեն հայտնել թերթին համաձայնագրի ֆինանսական կողմը, սակայն նշվում է, որ Bloomberg-ը ամբողջությամբ վերահսկում է հեռուստաալիքը: Նշվում է, որ կցուցադրվի նաև գովազդ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա

Այս հարցի պատասխանը ստանալու համար Ipsos MORI-ն 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում հարցում է անցկացրել

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել