Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Twitter-ը հետ է կանչել ԱՄՆ-ի իշխանությունների դեմ հայցը Թրամփի պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:01 , 10 Ապրիլ 2017

Twitter Inc.-ը նախօրեին հետ է կանչել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության դեմ հայցը, որը ներկայացվել էր Սան Ֆրանցիսկոյի դատարան այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները պահանջել էին գաղտնազերծել @ALT_uscis օգտահաշվի հետևում կանգնած օգտատիրոջ կամ օգտատերերի անձնական տվյալները: Այս մասին հայտնել է ամերիկյան The Recorder թերթը:

Օգտահաշվի անվանումը գաղտնազերծվում է որպես «ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի այլընտրանքային ծառայություն» (Alternative U.S. Citizenship and Immigration Services):
Օգտահաշվի սեփականատերերը սոցցանցում տեղակայում են քննադատություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության նկատմամբ ու օգնություն ցուցաբերում այն երկրների փախստականներին, որոնց վրա տարածվում է Թրամփի միգրացիոն համաձայնագրի գործողությունը:

Հայցը հետ կանչելու մասին որոշումը ընկերությունում բացատրել են նրանով, որ ԱՄՆ Մաքսային-սահմանապահ ծառայությունը, որը մտնում է Ներքին անվտանգության ծառայության կառույցում, հրաժարվել են Twitter Inc.-ին ներկայացված պահանջներից, այն է՝ տրամադրել օգտահաշվի սեփականատերերի գաղտնաբառը, հեռախոսահամարը, փոստային հասցեն ու IP-հասցեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը