Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Twitter-ը գործարկել է 360-աստիճանի վիդեոհեռարձակումների գործառույթ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:42 , 10 Հունվար 2017

Twitter միկրոբլոգների սոցցանցը հայտարարել է նոր գործառույթի՝ 360-աստիճանի վիդեոհեռարձակումների գործարկման մասին:

Այսուհետ օգտատերերը հնարավորություն ունեն տեսանյութ հրապարակել նոր ձևաչափով՝ օգտվելով Periscope օնլայն հեռարձակման ծառայությունից:

«Դուք կարող եք իրական ժամանակում ուսումնասիրել աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները 360° ձևաչափի վիդեոյի օգնությամբ: Դուք հնարավորություն կունենաք հայտնվել հայտնի միջոցառումների կուլիսների հետևում ու մոտիկից ծանոթանալ հայտնի անձանց հետ»,- ասվում է ընկերության Twitter-օգտահաշվում:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր հրապարակվող 306-աստիճանի տեսանյութերը կնշվեն Live 360 աստիճանով և դրանց հետևելու անկյունը դիտելիս հնարավոր է փոխել իրական ժամանակում:

Ընդ որում՝ Twitter-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ նման վիդեոներ կարող են հրապարակել միայն սահմանափակ թվով մարդիկ, սակայն դրանք դիտել կարող է յուրաքանչյուրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: