Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն b4b.am-ին հայտնեց, որ 2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը և Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:
Մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնման ենթածրագրերը: Գնումների գործընթացում է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։
Նշված ենթածրագրերի շրջանակում իրականացվելու են հետևյալ աշխատանքները․
Ընթանում է նաև Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգումը, որը ներառում է դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում, ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքնրի ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։
Ընթացիկ փորձաքննության փուլում են․
2020 թվականի ընթացքում նախագծման և իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ հետևյալ ենթածրագրերը՝
2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության միջև վերակազմավորման գործընթացի ընթացքում ծրագրի աշխարհագրական ծածկույթը և ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաև նոր բովանդակություն ձևավորելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, ծրագրի իրականացնողը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը։
Դիտումներ 741
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը: